Դաշնակցությունը պորտֆելների, աթոռակռվի խնդիր չունի այսօր. Արմեն Ռուստամյան
«Դաշնակցությունը միշտ էլ միակամ է եղել, մեր կուսակցության հետ կապված այդպիսի կասկածներ չեն կարող, քանի որ կուսակցությունը միակամ է, միաձայն էլ իր տեսակետը հայտնել է, որ այս փուլում սատարելու ենք Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը՝ պատասխանելով լրագրողների հարցին՝ թե ամբողջությամբ, մեկ մարդու նման քվեարկելու՞ եք Նիկոլ Փաշինյանի օգտին։
Ճշտող հարցին, թե ինչպիսի՞ նախապայմաններ են դրել նրա օգտին քվերակելու համար, պատգամավորն ասաց. «Մենք շատ հստակ պատկերացնում ենք, որ վարչապետ դառնալուց հետո առաջանալու է նոր իրավիճակ Հայաստանում և դրա մասին ենք մենք խոսել։ Մինչև այս հանդիպումը ես երկու անգամ էլ հանդիպել էի Նիկոլ Փաշինյանի հետ, և մեր համար սկզբունքային մի քանի հարցերի հետ կապված խոսակցություններ ունեցել ենք։ Ես կարող եմ շատ հստակ ասել, որ բովանդակային առումով լուրջ տարբերություններ գոյություն չունեն մեր մոտեցումների մեջ, սա ամենահուսադրողն է եղել, որ ի վերջո հանգենք այս եզրակացությանը»։
Ռուստամյանը նշեց, որ չի ուզում շատ բացել փակագծերը, բայց սկզբունքային հարցերը արտաքին ու ներքին քաղաքականությանն են վերաբերել։
«Ոգևորող է, որ լուրջ տարաձայնություններ չունենք։ Քայլերի հաջորդականությունը ստիպում է, որ մենք հանգրվան առ հանգրվան խոսենք հետագա համագործակցության մասին»,- ասաց նա։
Նրա խոսքով՝ իրենց հիմնական մոտեցումն այն է, որ բոլոր հարցերը պետք է լուծվեն Սահմանադրության նախանշած ճանապարհով, արտահերթ ընտրությունները՝ ևս։
«Մեր հիմնական մտահոգությունը ղարաբաղյան ճակատին է վերաբերում, ինչի մասին և խոսել ենք պարոն Փաշինյանի հետ։ Այս ամենն այսքան երկար ձգվել չի կարող, մեր այս որոշումն էլ հիմնականում դրանով է պայմանավորված, քանի որ որքան երկարում է չհանգուցալուծված այս վիճակը, այնքան երկրին է թուլանում, այնքան թշնամու ախորժակն է մեծանում։ Մենք սա պետք է բացառենք»,- հավելեց նա՝ ընդգծելով, որ Դաշնակցությունն պորտֆելների, աթոռակռվի խնդիր չունի այսօր։
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյան. Հակադրության մասին խոսք չկա
- Մեկնարկեց Փաշինյանի հանդիպումը ՀՅԴ խմբակցության անդամների հետ
- Արարատ Միրզոյան. ՀՀԿ-ի հետ խոսում ենք Փաշինյանի օգտին քվեարկելու մասին
- «Ծառուկյան» դաշինքը կողմ կքվեարկի Փաշինյանին
- ՀՅԴ-ն կսատարի Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան