
ԱՄՆ-ն ու Հորդանանը փորձում են հակազդել Իրանի ազդեցությանը Սիրիայում
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն և Հորդանանի արտաքին գործերի նախարար Այման Սաֆադին քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային հիմնախնդիրները: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն:
Աղբյուրի համաձայն՝ կողմերը հատկապես քննարկել են Սիրիայում հակամարտության դադարեցման ուղղությամբ ծավալված քաղաքական գործընթացի թեման: «Մեր երկու երկրները գիտեն այն սպառնալիքի մասին, որ Իրանն է ներկայացնում տարածաշրջանի համար: Այսօր առավոտյան մենք հնարավորություն ունեցանք քննարկելու հարցը, թե ինչպես կարելի է լավագույնս պայքարել տարածաշրջանում Իրանի չարորակ ազդեցության ու գործունեության դեմ»,- հանդիպումից հետո հայտարարել է Պոմպեոն: