ԵՊՀ-ն պատրաստակամություն է հայտնել Փաշինյանի դիպլոմի հարցով դիմել ԿԳՆ
Երևանի պետական համալսարանը հայտարարել է, որ պատրաստ է դիմել ԿԳ նախարարությանը՝ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանին դիպլոմ տրամադրելու նպատակով:
Հայտարարությունը հրապարակվել է համալսարանի ֆեյսբուքյան էջում.
«Արձագանքելով վերջին օրերի մամուլի հրապարակումներին, ինչպես նաև մեր ուսանողների կազմակերպած ստորագրահավաքին՝ Երևանի պետական համալսարանը տեղեկացնում է, որ ուսումնասիրելով Նիկոլ Փաշինյանի անձնական գործը՝ իր պատրաստակամությունն է հայտնում պարոն Փաշինյանի համաձայնության դեպքում միջնորդությամբ դիմելու ՀՀ Կրթության և գիտության նախարարությանը, ըստ ընթացակարգի, վերականգնման և դիպլոմավորման գործընթացն ապահովելու համար:
Միևնույն ժամանակ Երևանի պետական համալսարանն իր մտահոգությունն է հայտնում առ այն, որ գերազանց առաջադիմություն ունեցող ուսանողն ավարտական կուրսում բացակայությունների պատճառով հեռացվել է համալսարանից»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան