Էմերին համեմատել է Չեմպիոնների լիգան և կնոջը հոգ տանելը
ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Ունայ Էմերին, ով վերջին մրցաշրջանն է անցկացնում փարիզյան թիմում և ամռանը կհեռանա, Չեմպիոնների լիգայի խաղարկությունը համեմատել է կնոջը հոգ տանելու հետ: Իսպանացի մասնագետի գլխավորությամբ ՊՍԺ-ն երկու անգամ դուրս է մնացել հեղինակավոր մրցաշարի 1/8 եզրափակչից:
«Չեմպիոնների լիգան պետք է գայթակղել քայլ առ քայլ: Համբերություն և հետևողականություն` ահա բանալին: Ամեն ինչ կարող է տեղի ունենալ այն ժամանակ, երբ ամենաքիչն եք դրան սպասում:
Այս մրցաշարի մասին, ինչպես կնոջ պարագայում, պետք է հոգ տանել աստիճանաբար: Հիմա նա «Ռեալի» ընկերուհին է, սիրելին: Այդպիսին է իրականությունը: Հնարավոր է, մադրիդցիները կրկին դառնան հաղթող, ինչպես վերջին երեք մրցաշրջանում»,- ասել է Էմերին:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան