«Ծառուկյան» դաշինքը կողմ կքվեարկի Փաշինյանին
«Ծառուկյան» խմբակցության ներկայացուցիչների հետ քննարկել ենք երկրում ստեղծված վիճակը: Հանդիպումից հետո հայտարարեց «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:
«Այո, նրանք ասացին, որ կողմ են քվեարկելու իմ թեկնածությանը»,-ասաց նա:
«Ծառուկյան» խմբակցությունից Նաիրա Զոհրաբյանը էլ իր հերթին հայտարարեց, որևէ գաղտնի բան չի քննարկվել, քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր:
«Համագործակցության ժամանակ «Ծառուկյան» դաշինքը երբևէ նախապայմաններ չի թելադրում, վստահ ենք մի բանում, որ «մեր դեմ խաղ չկա»-ի համակարգը, որ տարիներ շարունակ արմատավորվել է մեր երկրում, այդ համակարգի ողնաշարն արժանապատից ջարդելու հնարավորություն է ստեղծվել և առանց որևէ նախապայմանների, առանց ուլտիմատումների պետք է միավորենք մեր ուժերը երկիրն այդ իրավիճակից դուրս բերելու համար»,-ասաց Զոհրաբյանը:
Հարակից հրապարակումներ`
- Մեկնարկել է «Ելք» և «Ծառուկյան» խմբակցությունների հանդիպումը
- «Ծառուկյան» դաշինքը վարչապետի թեկնածու չի առաջադրելու և սատարելու է ժողովրդի թեկնածուին
- Փաշինյանն ու Ծառուկյանը հանդիպել են