«Մաշան ու արջը» մուլտֆիլմի սերիաներից մեկ ռեկորդ է սահմանել YouTube-ում՝ ապահովելով ավելի քան 3 միլիարդ դիտում
«Անիմակորդ» անիմացիոն ընկերությունը հայտնել է, որ «Մաշան և արջը» մուլտֆիլմի սերիաներից մեկը YouTube-ում ավելի քան 3 միլիարդ դիտում է ունեցել՝ դառնալով միակ անիմացիոն հոլովակը, որը մտել է YouTube-ի հարթակի գոյության ժամանակահատվածում ամենաշատ դիտում ունեցող տեսանյութերի տասնյակում: Այս մասին գրում է Գազետա.ռու-ն՝ վկայակոչելով ՌԻԱ Նովոստիին:
«Այսօր, միակ անիմացիոն տեսահոլովակը, որը ներառված է YouTube-ում ամենաշատ դիտված տեսանյութերի տասնյակում, «Մաշա+շիլա» սերիան է, որն ավելի քան 3 միլիարդ դիտում է ունեցել: Ավելին, «Մաշա+շիլա»-ն YouTube- ում ամենաշատ դիտված տեսանյութերի շարքում զբաղեցնում է 6-րդ հորիզոնականը»,- հայտնել են նախագծի մամուլի ծառայությունից:
Այսօրվա դրությամբ ամբողջ աշխարհում դիտումների ընդհանուր քանակը YouTube-ի ալիքում գերազանցում է 35 միլիարդը։