
Արարատ Միրզոյան. ՀՀԿ-ի հետ խոսում ենք Փաշինյանի օգտին քվեարկելու մասին
«Այս պահին Հանրապետական կուսակցության հետ խոսում ենք վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի օգտին քվեարկելու մասին»: ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Ելք» խմբակցության անդամ Արարատ Միրզոյանը:
Նրա խոսքով, պետության ճակատագրով մտահոգ բոլոր պատգամավորներն էլ կքվեարկեն Փաշինյանի օգտին: Նա հույս հայտնեց, որ անհրաժեշտ ձայներ ստանալու առումով խնդիր չի լինի:
Հարցին, թե ինչ կլինի, երբ Հանրապետական պատգամավորները չքվեարկեն Փաշինյանի օգտին, պատգամավորը նշեց. «Իրադարձությունները շատ սրընթաց են զարգանում, երկարաժամկետ պլանավորում դժվար է անել»:
Միրզոյանի խոսքով, քննարկում չի եղել նաև գործադիրի անդամների թեկնածուների վերաբերյալ: