
Մխիթարյան. «Սերնդափոխության գաղափարն Արսեն Վենգերինն էր»
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը նշել է, որ «զինագործների» երիտասարդ ֆուտբոլիստները Պրեմիեր լիգայի 36-րդ տուրի «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ խաղում հիանալի հանդես եկան:
Վենգերն այդ խաղում հնարավորություն էր տվել նորամուտը նշել 20-ամյա հույն պաշտպան Կոնստանտինոս Մավրոպանոսին, մեկնարկային կազմում էին Էյնսլի Մեյթլենդ-Նայլսն ու Ռիս Նելսոնը, իսկ Ջո Ուիլոկը դուրս եկավ փոխարինման:
Մխիթարյանը, ով վնասվածքից հետո նույնպես մեկնարկային րոպեներից խաղադաշտում էր, իր նախկին թիմի դեմ խաղում կարողացավ հավասարեցնել հաշիվը, սակայն վերջին րոպեին լոնդոնցիները գոլ բաց թողեցին և պարտվեցին:
«Մենք խաղացինք շատ ուժեղ թիմի դեմ: «Մանչեսթեր Յունայթեդը» երկրորդն է Պրեմիեր լիգայում: Ուրախ եմ մեր երիտասարդ ֆուտբոլիստների համար: Հուսով եմ, նրանք կկարողանան կատարելագործվել և աճել առաջին թիմի կազմում: Երիտասարդները հիանալի հանդես եկան, նրանք ապացուցեցին, որ արժանի են խաղալ «Արսենալում» և որ մեծ ապագա ունեն այստեղ:
Սերնդափոխության գաղափարն Արսեն Վենգերինն էր: Նա մտածում է Եվրոպա լիգայի խաղարկության Մադրիդի «Ատլետիկոյի» հետ կայանալիք կիսաեզրափակիչ փուլի պատասխան հանդիպման մասին: ՍԵփական հարկի տակ ոչ-ոքիից հետո «Արսենալը» պետք է գոլ խփի «Վանդա Մետրոպոլիտանոյում», որպեսզի կարողանա դուրս գալ եզրափակիչ: Կարևորն այդ հանդիպմանը նախապատրաստվելն է:
Իհարկե, մենք շատ էինք ուզում մանկունյանցիներին գոնե չպարտվել, սակայն հանդիպման խաղավերջում հոգնել էինք: Հուսով եմ, «Ատլետիկոյի» դեմ խաղում ամբողջ 90 րոպե կկարողանանք հանդես գալ բարձր տեմպով»,- ասել է Մխիթարյանը, ով, ամենայն հավանականության, գլխավոր մարզիչ Արսեն Վենգերի խոսքերով` կարող է բաց թողնել մադրիդյան թիմի հետ խաղը
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին