Աշոտյանը հետաքրքրվեց՝ ի՞նչ փոխվեց վեց ամսվա ընթացքում
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանաձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանի՝ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանին ուղղված հարցերը ԵԱՏՄ-ի կազմում մնալ-չմնալու մասին էին: Աշոտյանը հանդիպման ընթացքում ընթերցեց Փաշինյանի՝ նախկինում արած մի քանի հայտարարություններ.
«ԵԱՏՄ-ում մնալու միակ հիմնավորումը շանտաժն է, գազը կանջատեն, թուրքերին բաց կթողնեն մեզ վրա», 2017 սեպտեմբերի 27
«ԵԱՏՄ-ն Հայաստանին բացի վնասից օգուտ չի բերել», 2017թ. սեպտեմբերի 27
««Ելք»-ը իշխանությկուններին 10-ով երկու հաղթեց ԵԱՏՄ-ից դուրս գալու փաստարկներով» 2017, հոկտեմբերի 3
«ԵԱՏՄ անդամակցությունից հետո Հայաստանը տարածքներ է կորցրել» 2017, հոկտեմբերի 3»:
Սրանք ընթերցելուց հետո Աշոտյանը հետաքրքրվեց, թե ի՞նչ է փոխվել վեց ամսվա ընթացքում, որ նման գնահատականներ այլևս չեն հնչում, արդյոք մտադիր է զրոյացնել ԵՄ հետ ստորագրված համաձայանգիրը և առաջ անցնելով, ստորագրել նոր համաձայնագիր:
«Հիշեցնեմ, որ նորը կհակասի ԵԱՏՄ կազմի մեջ մտնելու պայմանագրին»,-ասաց Աշոտյանը:
Փաշինյանը նշեց, որ հիմա նոր քաղաքական իրողություն է, յուրաքանչյուրը պետք է հաշվի նիստի, դրանց համատեքստում կազմակերպի իր ծառայությունը պետությանն ու ժողովրդին:
«Ընդհանրապես ասեմ, որ մեր շարժման հետ կապված՝ ռուսամետ, արևմտամետ, սխալ է, քանի որ այն կա ու կշարունակի մնալ հայամետ, սա մաքուր հայկական շարժում է»,-ասաց Փաշինյանը:
Ինչ վերաբերում է ԵՄ-ի հետ հարաբերություններին, ապա Փաշինյանն ասաց, որ զարգացնելու են հարաբերությունները բոլոր գործընկերների հետ, բայց դա չեն անելու մեկը մյուսի հաշվին:
«Որևէ ուղղությամբ պոտենցիալը ճշգրիտ և ամբողջությամբ չի օգտագործված, ըստ էության մենք կփորձենք դա անել»,-ասաց վարչապետի թեկնածուն:
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյան. ԼՂ հարցի կարգավորումը պետք է տեղավորվի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում
- Արմեն Սարգսյան. ԵԱՏՄ-ին անդամակցելը համապատասխանում է Հայաստանի «հիմնական շահերին»
- Փաշինյան. ԵԱՏՄ-ից դուրս գալու խնդիր չենք դնում, բայց դա չի նշանակում, որ այնտեղ խնդիրներ չկան
- Փաշինյան. Հայաստանը հավատարիմ կմնա և ԵՄ հետ կնքած համաձայնագրին և ԵՏՄ հետ ստորագրված պայմանագրին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան