Փաշինյան. Հակադրության մասին խոսք չկա
«Չի կարող լինել այնպես, որ մի ուժի պատկերացումները պարտադրվեն մյուս ուժերին»: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը՝ ՀՅԴ խմբակցության անդամների հետ հանդիպումից հետո:
Նրա խոսքով, իր ու դաշնակցական նախարարների միջև տարաձայնություններ չեն եղել:
«Հակադրության մասին խոսք չկա, այսօր խնդիրը քաղաքական ճգնաժամի հանգուցալուծումն է: Մենք ունենք ընդհանուր պատկերացումներ, թե ինչպես պետք է դա անել»,-ասաց նա:
Նրա խոսքով, դաշնակցականների հետ պորտֆելների հարց չի քննարկվել, պայմանավորվածություններ, նախապայմաններ չեն եղել:
«Մաքուր քաղաքական խոսակցություն է եղել իրավիճակի գնահատման ու հաղթահարման ուղղությամբ: Բոլորի ցանկությունն այն է, որ քաղաքական այս գործընթացներում կուտակված պոզիտիվ էներգիան պետք է իր հետ բերի պոզիտիվ արդյունք»,-ասաց նա:
Հարակից հրապարակումներ`
- Մեկնարկեց Փաշինյանի հանդիպումը ՀՅԴ խմբակցության անդամների հետ
- Արարատ Միրզոյան. ՀՀԿ-ի հետ խոսում ենք Փաշինյանի օգտին քվեարկելու մասին
- «Ծառուկյան» դաշինքը կողմ կքվեարկի Փաշինյանին
- Նիկոլ Փաշինյան. Լիարժեք սատարում եմ ԼՂՀ իշխանություններին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան