
ԱՄՆ-ն և Հորդանանը դեմ են Սիրիայում Իրանի ներկայությանը
ԱՄՆ նորանշանակ պետքարտուղար Մայք Պոմպեոն և Հորդանանի ԱԳ նախարար Այման Սաֆադին ապրիլի 30-ին քննարկել են Մերձավոր Արևելքqում ստեղծված լարված իրավիճակը և երկկողմ փոխհամագործակցության հարցեր: Այս մասին ասվում է ԱՄՆ Պետքարտուղարության կայքում:
Կողմերը շեշտել են Մերձավոր Արևելքում խաղաղության հաստատման, բռնությունների դեէսկալացիան թույլ չտալու, Սիրիայում զինված հակամարտությանը վերջ դնելու ուղղությամբ տարվող քաղաքական գործընթացին աջակցելու անհրաժեշտությունը:
«Մեր երկու երկրները գիտեն սպառնալիքի մասին, որն Իրանը ներկայացնում է տարածաշրջանում: Ապրիլի 30-ի առավոտյան մենք հնարավորություն ունեցանք քննարկելու տարածաշրջանում Իրանի չարորակ ազդեցությանը և գործունեությանը հակազդելու հարցը»,-նշել է ԱՄՆ պետքարտուղարը: