Արմեն Աշոտյան. Եկեք նոր գինին չփորձենք լցնել հին տակառների մեջ
«Շնորհավորում եմ, պարոն Փաշինյան: Ձեր մոտ ստացվեց: Երբ մի քանի շաբաթ առաջ գնում էիք, հրապարակում կանգնում էիք, ոչ ոք բացի Ձեր կուսակցության անդամներից Ձեզ չէր հավատում: Դուք ներշնչեցիք հույս, էներգիա»,-ԱԺ-ում իր ելույթն այսպես սկսեց Հանրապետական խմաբկցության անդամ Արմեն Աշոտյանը:
Նրա խոսքով, երկրում առկա պրոբլեմները չի կարելի վերագրել վերջին տասը տարիներին, դրանք եղել են նաև մինչ այդ՝ անկախությունից ի վեր:
«Այդուհանդերձ, նախագահական երեք ժամկետներից հետո՝ Լևոն Տեր-Պետրոսյան, Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան… Սերժ Սարգսյանը գնաց՝ իր հետ տանելով պետականության վերստեղծման պահից առ այսօր կուտակված բոլոր պետական, քաղաքական ձախողումների ու մեղքերի ծանրությունը: Ես խնդրում եմ ձեզ, այլևս մի շահարկեք Սերժ Սարգսյանի անունը: Այդ ասպետական քայլից հետո դա առնազն ազնիվ չէ: Մենք բոլորս ձեր ասած նոր Հայաստանում ենք ապրում, և եկեք նոր գինին չփորձենք լցնել հին տակառների մեջ: Կամ պայթեցնելու է, կամ թթվի»,-ասաց Աշոտյանը:
Նա նկատեց, որ ՀՀԿ-ն գնացել է ընդառաջ Փաշինյանի պահանջներին՝ Սերժ Սարգսյանը հրաժարական է տվել, Կարեն Կարեպտյանը չի առաջադրվել, ՀՀԿ-ն վարչապետի թեկնածու չի առաջադրել:
«Այս հաջողությունը ձերն է ու այն մարդկանցը, որ նայում են: Այս դահլիճում չկա մի հայտնի գործիչ, որ իր մեղքի բաժինը չունի այս խնդիրների ծագման ու զարգացման մեջ»,-ասաց նա:
Աշոտյանը նշեց, որպես վարչապետի թեկնածու Փաշինյանի այսօրվա ելույթն արժանապատիվ էր, դիմադրողական էր, սակայն համարժեք չէր այն խնդիրներին, որոնք կան երկրի առաջ՝ անվտանգության, կոռուպցիա, միգրացիա:
«Թող ներվի ինձ այս ազնվությունը, բայց ընդդիմադիր առաջնորդների մեջ Նիկոլ Փաշինյանը զիջում է և Լևոն Տեր-Պետրոսյանին, և Վազգեն Մանուկյանին, և Կարեն Դեմիրճյանին: Նա խելացի, խարիզմատիկ մարդ է, բայց կան գործոններ, երևույթներ, որոնք այս կամ այն պարագայում հնարավոր չեն դարձնում պաշտոնավարումը»,-ասաց Աշոտյանը:
Հարակից հրապարակումներ`
- Մարուքյան. Ունենք քաղաքական ատելության մշակույթին վերջը դնելու խնդիր
- Էսօր բախման գնալու իրավունք չկա. Սարոյան
- Մենք շատ արագ կարող ենք կորցնել լավ պատգամավորի ու ստանալ ոչինչ կամ վատ վարչապետ. Արման Սաղաթելյան
- Բեքարյանն առաջարկում է, որ Փաշինյանն ինքնաբացարկ հայտնի
- Մենք էլի չենք փորձում գտնել ելքեր. Արամ Սարգսյան
- Այս պահին տրամաբանության ու արդարության սկզբունքների հետ կապված լրջագույն խնդիր կա. Մ. Հակոբյան
- Շարմազանով. Պրեսինգն անթույլատրելի է