Ժողովուրդն ուրախ է այսօր, նայե՞լ եք ժողովրդի աչքերի մեջ. Արտակ Զեյնալյան
«Որևէ մեկը չէր սպասում, որ այսպիսի բան տեղի կունենա, անհավանականն իրականացվել է, և ժողովուրդն ուրախ է այսօր, նայե՞լ եք ժողովրդի աչքերի մեջ, տեսե՞լ եք ինչքան երջանիկ են»,- այսօր խորհրդարանում իր ելույթի ժամանակ ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը։
«Նիկոլ Փաշինյանն ասում է, որ ժողովուրդը պետք է ձևավորի իր քաղաքական կամքն արտահայտող օրենսդիր մարմին, դրա համար այս օրենսդիր մարմինը պետք է ցրվի, և Նիկոլ Փաշինյանի առաքելությունը ժամանակավոր կառավարությունը ղեկավարել, նախապատրաստել երկիրը, օրենքները՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների համար։ Սա է նրա առաքելությունն այս ընտրությամբ»,- ասաց պատգամավորը։
Զեյնալյանը շեշտեց, որ մարդկանց ցասումն արդարացի է. «Եթե այսօր ընտրեն վարչապետ Նիկոլ Փաշինյանին, մենք այս էներգիան պահպանելու ենք, սա նյութական արժեք է, որևէ մեկը չի կարող մեր դեմ դուրս գալ, սա մարտական ոգի է, սա ստեղծագործ, արարող ուժ է։ Հորդորում եմ՝ քվեարկենք և լուծենք այս խնդիրը»։
Հարակից հրապարակումներ`
- Կոստանյան. Ինձ համար ընտրության կարևոր չափանիշներ կան
- Եթե կուսակցությունը պահանջի՝ Վարդանյանը մանդատը վայր կդնի, բայց Փաշինյանի օգտին չի քվեարկի
- Մարուքյան. Ունենք քաղաքական ատելության մշակույթին վերջը դնելու խնդիր
- Էսօր բախման գնալու իրավունք չկա. Սարոյան
- Որևէ մեկը այլևս չի կարողանալու հաշվի չնստել իշխանության իրական կրող ժողովրդի հետ. Մ. Թանդիլյան
- Մենք էլի չենք փորձում գտնել ելքեր. Արամ Սարգսյան
- Շարմազանով. Պրեսինգն անթույլատրելի է