Արցախի ՊԲ. Զինտեխնիկայի և կենդանի ուժի կուտակումները շարունակվել են նաև այսօր
Ի տարբերություն հանգստյան օրերին արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հաստատված հարաբերական հանգիստ իրադրության՝ ապրիլի 30-ից սկսած առաջնագծում կրկին նկատվել են հակակառակորդի զինտեխնիկայի և կենդանի ուժի կուտակումներ ու տեղաշարժեր, որոնք շարունակվել են նաև այսօր: Նման հայտարարություն է տարածել ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը:
«ՊԲ առաջապահ ուժերը աչալրջորեն հետևում են առաջնագծում տեղ գտնող զարգացումներին և իրավիճակը պահում լիակատար վերահսկողության ներքո»,-ասված է հաղորդագրության մեջ:
Տեսագրությունը ներկայացնում է վերջին երկու օրերին շփման գծում տիրող իրադրությունը:
Հարակից հրապարակումներ`
- Վիգեն Սարգսյան. Կուտակումների մասին լուրերը շահարկողները չեն էլ կարող պատկերացնել հնարավոր վտանգների մասին
- Տիգրան Աբրահամյան. Մեր զինծառայողները գիտակցում են իրենց առաքելությունը և պատվով են կատարում մարտական խնդիրը
- Արցախի ՊՆ նոր տեսանյութ է ներկայացրել շփման գծում հակառակորդի զինտեխնիկայի տեղաշարժերի ու կուտակումների մասին
- Արցախի ՊՆ-ն հակառակորդի կուտակումների վերաբերյալ նոր տեսագրություն է տարածել