Վահրամ Բաղդասարյան. Հայաստանը պարտադիր պետք է վարչապետ ունենա
«Հայաստանը պարտադիր պետք է ունենա վարչապետ»,-ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:
Պատգամավորի խոսքով, իրենք հայտարարել են, որ ընտրություններին չեն խոչընդոտելու, նիստը չեն բոյկոտելու, որպեսզի նիստը կայանա:
Լրագրողների հարցին, եթե այսօրվա նիստում Նիկոլ Փաշինյանը չընտրվի վարչապետ, հնարավոր է հաջորդ անգամ ՀՀԿ-ն ներկայացնի վարչապետի իր թեկնածուին, Բաղդասարյանն ասաց.
«Համենայն դեպս ի նկատի ունեցեք, մենք հայտարարել ենք, որ ՀՀԿ-ն թեկնածու չի առաջադրելու: Մենք մեր խոստումը պահել ենք: Դրանից հետո նման հարց չի քննարկվել: Հիմա քաղաքական զարգացումները շատ արագ են, յուրաքանչյուր 5-10 րոպեն մեկ բան է փոխվում: Մենք նման մտադրություն ու որոշում չունենք, բայց էլի եմ կրկնում, որ ամեն ինչ կախված է զարգացումներից»:
Դիտարկանը, թե չե՞ք կարծում, որ Փաշինյանի չընտրվելու դեպքում լարվածությունը կմեծանա, Բաղդասարյանն արձագանքեց. «Ես այն քաղաքական գործիչներից կամ անհատներից չեմ, որ ճնշման տակ ինչ-որ գործողություն կատարեմ: Ես ունեմ իմ համոզմունքները և սկզբունքները, և որևէ մեկի մտքով չանցնի, որ ես կարող եմ ճնշման տակ ինչ-որ գործողություն կատարել: Ես շարժվում եմ այն սկզբունքով, որ իմ երեխաները, մեր սերունդն ապրում է այս երկրում և մեկ տարի հետո իշխանությունն ինչպիսի առաջընթաց կունենա, և կունենա՞ արդյոք, թե՞ ոչ»:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին