Վահրամ Բաղդասարյան. Մեր որոշումը միասնական է
«Մեր որոշումը միասնական է, որի մասին կլսեք խմբակցության ելույթի ժամանակ»: Այս մասին ԱԺ-ում Հանրապետական խմբակցության նիստի ավարտից հետո հայտարարեց խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:
Նա այլ հարցերի չպատասխանեց՝ կոչ անելով մի փոքր համբերել:
Լրագրողներից մեկի հարցին, թե մտավախություն չունեք, որ Նիկոլ Փաշինյանին դեմ քվեարկելու դեպքում կմեծանա լարվածությունը, Բաղադասարյանն արձագանքեց. «Երկու դեպքում էլ ունեմ մեծ մտավախություն։ Ինձ համար կարևորագույնը իմ երկրի անվտանգությունն է:»:
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը կողմ քվեարկելու մասին հայտարարել են «Ծառուկյան» ու ՀՅԴ խմբակցությունները:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին