Թուրքիայում գիրք է կարդում յուրաքանչյուր 1000 քաղաքացուց մեկը
Թուրքիայի փոխվարչապետ Մեհմեթ Շիմշեքը տվյալներ է հրապարակել Թուրքիայում ընթերցանության ավանդույթի ու մասսայականության մասին։
«Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ, Շիմշեքը մասնակցել է Գազիանթեփում կազմակերպված գրքի տոնավաճառի բացման արարողությանը։ Նա դժգոհություն է հայտնել, որ Թուրքիայի բնակչությունը հեռուստատեսությանն ու համացանցին անհամեմատ ավելի շատ ժամանակ է տրամադրվում, քան գրքերին ու առհասարակ ընթերցանությանը։
«Մի ուսումնասիության համաձայն՝ Թուրքիայում գիրք է կարդում յուրաքանչյուր հազար քաղաքացուց մեկը։ Մեր քաղաքացիներն օրական միջինում 8-9 ժամ են տրամադրում հեռուստացույց դիտելուն և համացանցին, իսկ գիրք կարդալուն տրամադրվում է օրական միջինում մեկ րոպե։ Դա սարսափելի է։
Մենք նաև գրքերի համար գումար չենք ծախսում։ Նորվեգիայում մեկ քաղաքացին տարեկան միջինում 137 դոլար դոլար է ծախսում գիրք գնելու համար, Գերմանիայում՝ 122, իսկ ողջ աշխարհում՝ 1․3 դոլար։ Մինչդեռ Թուրքիայում մեկ քաղաքացին տարեկան միջինում ընդամենը 25 ցենտ է ծախսում գիրք գնելու նպատակով», -տեղեկացրել է Թուրքիայի փոխվարչապետը։
Այս ամենին հակառակ՝ Թուրքիայում տպագրվող գրքերի քանակը կտրուկ ավելացել է։ Շիմշեքի խոսքով՝ վերջին 10 տարում մեկ անձին բաժին ընկնող նոր գրքերի թիվը 4-ից հասել է 8-ի։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները