CNN. Թրամփը խորհուրդ է հարցրել Մերկելից
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելից խորհուրդ է հարցրել, ինչպես կառուցի հարաբերությունները Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
«Գազեատա.ռու» -ն գրում է, որ այս մասին հաղորդել է CNN-ը՝ հղում անելով երկու աղբյուրների։
Հեռուստաալիքի տվյալներով՝ Թրամփը դիմել է Մերկելին խորհրդի համար, քանի որ Գերմանիայի կանցլերը Պուտինի հետ երկարատև քաղաքական հարաբերություններ ունի: Հնարավոր չի եղել ճշտել, թե ինչ խորհուրդ կարող էր տալ Մերկելը ԱՄՆ նախագահին։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թրամփը ցանկանում է հանդիպել Պուտինի հետ։ Նա նշել էր, որ լավ հարաբերությունները Ռուսաստանի հետ իրենց ընդհանուր հետաքրքրությունների մեջ է։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան