Արփինե Հովհաննիսյան. Դուք ինձ դրանից հետո հարգելո՞ւ եք, անկեղծ
«Դուք իսկապես կարծո՞ւմ եք, որ ես իմ համոզմունք ու սկզբունքները պետք է փոխեմ միայն նրա համար, որ ինձ հայհոյում են ու սպառնում: Չէ, դուք ինձ դրանից հետո հարգելո՞ւ եք, անկեղծ, ախր դուք ինձ այդպես չեք ճանաչում, ախր ես ձեզ այդպես չեմ ճանաչում»,-իր ելույթում դիմելով վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանին ու «Ելք» խմբակցության անդամ Արարատ Միրզոյանին՝ հայտարարեց ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը:
Նա շնորհակալություն հայտնեց Փաշինյանին, քանի որ հրապարակում նաև իր ուսանողներն են, որոնք պայքարել են հանուն գաղափարի:
«Շնորհակալ եմ, որ էդ երեխքը այս շարժման շնորհիվ հասկացել են, որ պետք է պայքարել նաև հանուն գաղափարի: Ընկեր Հովհաննիսյանը ձեզ մի բան է խնդրում, ոչ թե էմոցիայով, այլ սթափությամբ, այլ մտածելով ու գաղափարով, լսեք, մենք ինչի համար ենք առաջ գնալու, ուր ենք գնալու»,-ասաց Հովհաննիսյանը:
Նա անկեղծ հարց ուղղեց Փաշինյանին. «Դուք համարում եք, որ իրավունքների խախտում չի՞ եղել այն օրը, երբ ձեր շարժման օրերին իմ ընտանիքի անդամի հուղարկավորությունն ու թաղումն էր, և թաղման թափորը չէր կարողանում դիակը հասցնել եկեղեցի, որովհետև ճանապարհը փակել էին: Անկեղծ հարց եմ տալիս, էմոցիայի վրա չեմ խաղում, չեմ շահարկում, էժան տրյուկ չեմ անում, անկեղծ հարց եմ տալիս, ժողովուրդ, էս ո՞ւր ենք մենք հասել»:
Նա ընդգծեց, անկախ այն բանից թե ինքը որտեղ է լինելու, որտեղ են լինելու «Ելք»-ի անդամները, դեռ իրար աչքերի մեջ նայելու խնդիր են ունենալու:
«Եկեք բաց աչքերով նայենք իրականությանը, եկեք հասկանանք, որ զոհասեղանին շատ կարևոր բան է լինելու: Եթե ես արտահայտելու եմ դիրքորոշում, դա լինելու է իմ սկզբունքներին, համոզմունքին, հավատամքին ու կամքին համահունչ»,-ելույթն ավարտեց Ա. Հովհաննիսյանը:
Հարակից հրապարակումներ`
- Ժողովուրդն ուրախ է այսօր, նայե՞լ եք ժողովրդի աչքերի մեջ. Արտակ Զեյնալյան
- Կոստանյան. Ինձ համար ընտրության կարևոր չափանիշներ կան
- Եթե կուսակցությունը պահանջի՝ Վարդանյանը մանդատը վայր կդնի, բայց Փաշինյանի օգտին չի քվեարկի
- Արմեն Աշոտյան. Եկեք նոր գինին չփորձենք լցնել հին տակառների մեջ
- Մարուքյան. Ունենք քաղաքական ատելության մշակույթին վերջը դնելու խնդիր
- Մենք շատ արագ կարող ենք կորցնել լավ պատգամավորի ու ստանալ ոչինչ կամ վատ վարչապետ. Արման Սաղաթելյան
- Մենք էլի չենք փորձում գտնել ելքեր. Արամ Սարգսյան
- Շարմազանով. Պրեսինգն անթույլատրելի է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան