Այս պահին տրամաբանության ու արդարության սկզբունքների հետ կապված լրջագույն խնդիր կա. Մ. Հակոբյան
«Երեկ տեղի ունեցած հանդիպումից հետո շուրջ մեկ օր ժամանակ եմ ունեցել մտածելու վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը հնչեցրած հարցերի ու դրանց պատասխանների և ընդհանրապես մեր պետության կառավարման վերաբերյալ Նիկոլ Փաշինյան գործչի պատկերացումների ու մոտեցումների մասին»,- այսօր խորհրդարանում ՀՀ վարչապետի ընտրության հարցի քննարկման ժամանակ ասաց ՀՀԿ-ական պատգամավոր Միհրան Հակոբյանը։
Պատգամավորի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը հետ քայլ անելով նախկինում արված մի շարք հայտարարություններից՝ ասում է, որ հիմա արդեն որպես վարչապետի թեկնածու ստիպված է հաշվի նստել իրողությունների հետ. «Փաշինյանի նման մոտեցումներն ընդունելի կլինեին իհարկե, եթե իր կողմից հնչող հայտարարություններն այն ժամանակ ու հիմա իսկապես տարբեր իրողությունների առկայության պարագայում լինեին։ Հայաստանը հիմա էլ, մեկ տարի առաջ էլ, հինգ տարի առաջ էլ, 20 տարի առաջ էլ եղել է Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցը։ Մեր տնտեսությունը, անվտանգությունը քաղաքականությունը ամուր թելերով կապված էին և շարունակում են կապված լինել Ռուսաստանի հետ, ու Հայաստանի բոլոր իշխանությունները դա գիտակցել են և ձգտել են Մոսկվայի հետ խորացնել հարաբերությունները»։
Մ. Հակոբյանի կարծիքով՝ ոչ քաղաքական, ոչ տնտեսական առումով իրողություն չի փոխվել։
«Եթե Փաշինյանն այդ ամենը չի գիտակցում, նշանակում է, որ իրողություն ասելով, նա բացառապես պատկերացնում է իր՝ այսրոպեական քաղաքական շահը։ Մի կողմից պարոն Փաշինյանն ասում է, որ այո, պետք է հաշվի նստել իրողության հետ, որ Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական դաշնակիցն է, որ ԵԱՏՄ և ՀԱՊԿ անդամակցությունը բխում է Հայաստանի շահերից, այսինքն նախորդ տարիների Հայաստանի իշխանությունը գործել է բացառապես Հայաստանի շահերից, սա սրա փաստումն է, մյուս կողմից էլ՝ հանրահավաքներում նրա կողքին կանգնած են և ելույթներ են ունենում հակառուսական հայացքներ ունեցող գործիչներ»,- նշեց նա։
Նա հավելեց, որ այս պահին տրամաբանության ու արդարության սկզբունքների հետ կապված լրջագույն խնդիր կա և անհասկանալի վիճակ։
Հարակից հրապարակումներ`
- Շարմազանով. Պրեսինգն անթույլատրելի է
- Պատգամավորների հարցերը՝ վարչապետի թեկնածուին (ուղիղ)
- ԱԺ հատուկ նիստը մեկնարկեց (լրացված)
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան