Էսօր բախման գնալու իրավունք չկա. Սարոյան
«Էսօր մի մթնոլորտ է ստեղծվել հանրապետությունում, ոնց որ աշխարհի վերջը լինի, բացի էտ, որ մեղավորներ ենք ման գալիս սաղս իրար մեջ, կամաց-կամաց սկսել ենք թշնամանալ»,- այսօր Ազգային ժողովում իր ելույթում ասաց ՀՀԿ-ական պատգամավոր Սեյրան Սարոյանը։
Նա շեշտեց, որ այսօր ժողովուրդն իրավունք չունի բախման գնալու. «Էն վախտ ասում էիք Սերժ Սարգսյանն ա ամեն ինչ մեղավորը, փաստորեն ըտենց չի դուրս գալի, որ պաշտոնակռիվա էթում արդեն, տենց չի կարելի։ Ես Նիկոլ Փաշինյանին շատ հարգում եմ, սաղդ էլ գիտեք, բայց իրոք Նիկոլի նման ընդդիմադիր չկա։ Էսօր Նիկոլը, որ գնաց իշխանություն, բա ընդդիմադիր ո՞վ ա ըլնելու, մնում եմ մենակ ես, ըտենց ոնց կեղի, Աշոտյանից ինչ ընդդիմադիր»։
Սարոյանը շեշտեց, որ ամեն ինչը չէ, որ պաշտոնով կարելի է լուծել։
«Էսօր իրոք Նիկոլը ժողովրդին պետք ա։ Այ Նիկոլ ջան, դու որ անցել ես իշխանության յանից, բա ես ում յանից անցնեմ, ինձի ուր ես թողնում էթում, գոնե իրար հետ յոլա էինք տանում ժողովրդի պահանջն ու ուզածը։ Էսօր ոչ թե պիտի կրակի տակ բենզին լցնենք, սկսենք իրար հին ու թազա բաներ հիշենք, իրար նեղացնենք, այլ արեք մտածենք սրա տակից ոնց ենք դուրս գալու։ Սենց միակողմանի չի լինի»,- ասաց պատգամավորը։
Կրկին դիմելով Փաշինյանին՝ Սարոյանն ասաց. «Ինչի՞ իմեննոյ դու, օրինակ ես Նիկոլի տեղը լինեի, կասեի՝ Սասուն ջան, Արամ ջան, արեք դուք եղեք։ Մեկ ա, Նիկոլին վարչապետ դնեք, էլի ընդդիմություն ա, էլի հելնելու ա կռիվ անի։ Արեք խելացի ձևով մտածենք, ժողովրդին հանգստացնենք, որ հանկարծ, աստված չանի, էս խաղաղ ցույցերը դառնան կրակի բուն։ Ում քթից էլ արյուն եկավ մեղավորությունը մեր սաղի վրա է։ Ախր չի կարելի չէ, հելել ուզում եք կուսակցություն փչացնել»։
Անդրադառնալով ելույթներին, նա ասաց. «Մի հատ բարի ելույթ չտեսա, ով ելավ, Նիկոլին ասեց՝ դու գիտես քանի հատ սնարյադ պիտի կրակես, քանի տակ ունենք, Նիկոլը քաղաքական գործիչ է, էն էլ ընդդիմադիր, շատ գիտի, քանի անգամ նույն հարցը կարելի ա տալ։ Եկեք հանուրժող լինենք։ Ժողովուրդը հասկացավ , որ ինքը ուժ ա, իշխանությունն էլ հասկացավ, որ ժողովրդի հետ խաղալ չի կարելի, ինչ պետք է Նիկոլին ապացուցել էս երկրում, ապացուցեց, հիմա մեզ պետք ա գտնել ճիշտ ուղիներ, որ ժողովրդին հանդարտացնենք»։
Հարակից հրապարակումներ`
- Մենք շատ արագ կարող ենք կորցնել լավ պատգամավորի ու ստանալ ոչինչ կամ վատ վարչապետ. Արման Սաղաթելյան
- Բեքարյանն առաջարկում է, որ Փաշինյանն ինքնաբացարկ հայտնի
- Որևէ մեկը այլևս չի կարողանալու հաշվի չնստել իշխանության իրական կրող ժողովրդի հետ. Մ. Թանդիլյան
- Մենք էլի չենք փորձում գտնել ելքեր. Արամ Սարգսյան
- Այս պահին տրամաբանության ու արդարության սկզբունքների հետ կապված լրջագույն խնդիր կա. Մ. Հակոբյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան