Թուրք նախարարը ափսոսանք է հայտնել հայկական եկեղեցու վրա կատարված հարձակման համար
Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Ստամբուլի Քադըքյոյ թաղամասում գտնվող հայկական Սուրբ Թագավոր եղեկեցու վրա կատարված հարձակման առնչությամբ: Այս մասին հայտնում է «Էրմենիհաբեր»-ը:
Նշվում է, որ ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն զանգահարել է Պոլսի հայոց պատրիարքի փոխանորդ Արամ Աթեշյանին ու Սուրբ Թագավոր եկեղեցու հիմնադրամի նախագահ Արամ Բյուքյուջույանին և ափսոսանք հայտնել կատարվածի առնչությամբ:
Նախարարության կողմից տարածված հայտարարության մեջ անընդունելի է համարվել հայկական եկեղեցու վրա հարձակումը: Շեշտվել է, որ իրավապահ մարմինները հետաքննություն են սկսել՝ պարզելու կատարողների ինքնությունը:
Աղբյուրը հիշեցնում է, որ ապրիլի 30-ին անհայտ անձիք աղբ էին լցրել հայկական եկեղեցու բակում` փակելով մուտքը, իսկ պարսպի վրա թուրքերեն գրել. «Այս հայրենիքը մերն է»:
Դեպքի առնչությամբ Քադըքյոյի տեղական ինքնակառավարման մարմինը հանդես էր եկել հայտարարությամբ. «Դատապարտում ենք այս ռասիստական հարձակումը և տեղեկացնում, որ տարածքում արդեն կատարվել են մաքրման աշխատանքներ»:
Հարակից հրապարակումներ`
- Հայկո Բաղդատ. Թուրքիայում միշտ էլ հարձակումներ լինում են հայկական եկեղեցիների դեմ
- Ստամբուլում հայկական եկեղեցին հարձակման է ենթարկվել
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին