2017-2018 ուստարում բուհերում սովորողների 52.6%-ը կանայք են
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ 2017/2018 ուսումնական տարում հանրապետության 61 բարձրագույն պետական և ոչ պետական ուսումնական հաստատություններ (ԲՈւՀ) և 12 մասնաճյուղեր բարձրագույն կրթության առաջին աստիճանում իրականացրել են մասնագիտական կրթություն բակալավրի ծրագրով: Այդ հաստատություններ ընդունվել է 15 538 (կանայք` 49.4%), սովորել` 78 747 (կանայք` 52.6%), ավարտել` 17 787 (կանայք` 61.3%) մարդ:
ԱՎԾ-ի փոխանցմամբ՝ 2017/2018 ուստարում հանրապետության 33 բարձրագույն պետական և ոչ պետական ուսումնական հաստատություն (ԲՈՒՀ) ու 9 մասնաճյուղ և 4 գիտական կազմակերպություն բարձրագույն կրթության երկրորդ աստիճանում իրականացրել են մասնագիտական կրթություն մագիստրոսի ծրագրերով: Այդ կազմակերպություններ էլ ընդունվել է 6 192 (կանայք` 69.3%), սովորել` 11 793 (կանայք` 66.9%), ավարտել` 4 613 (կանայք` 57.5%) մարդ:
Ինչ վերաբերում է պրոֆեսորադասախոսական անձնակազմին, վիճակագրության համաձայն՝ նշված ժամանակահատվածում բուհերում նրանց թիվը եղել է 10 937, որից 5 731-ը կին:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները