Վրաստանի և Հայաստանի միջև կամուրջի կառուցման աշխատանքները սկսել են
Մեկնարկել են Հայաստանի ու Վրաստանի միջև նոր կամուրջի կառուցման աշխատանքները:
«Գրուզիա օնլայն»-ի փոխանցմամբ, Վրաստանի ճանապարհների դեպարտամենտը հայտարարել է, որ «Բարեկամություն» կոչվող կամուրջը կառուցվելու է Բագրատաշեն-Սադախլո անցակետի տարածքում՝ Դեբեդ գետի վրա:
Կամուրջի կառուցման համար Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը 6 մլն եվրո արժողությամբ վարկ է տրամադրել: Գումարի 50 տոկոսը կմարի Վրաստանը, 50 տոկոսը՝ Հայաստանը:
Հիշեցնենք, որ կամուրջի շինարարության վերաբերյալ պայմանագիրը կնքվել է ընթացիկ տարվա հունվարին Երևանում: Շինարարությունն իրականացնելու է իրանական ընկերություն:
Կամրջի նախագծային և շինարարական աշխատանքների ձեռքբերման նպատակով ՎԶԵԲ-ի էլեկտրոնային հարթակի միջոցով իրականացվել է «Բագրատաշենի կամրջի նախագծում և շինարարություն» միջազգային մրցույթը։
Մրցույթին մասնակցել է 7 կազմակերպություն, որոնցից 3-ը որակավորվել են և անցել մրցութային հաջորդ փուլ: Գնահատման արդյունքում հաղթող է ճանաչվել իրանական «Ariana Tunnel Dam Co. (Iran)» ընկերությունը` 7.393.347.95 Եվրո (ներառյալ ԱԱՀ) գնային առաջարկով:
«Ariana Tunnel Dam Co.» շինարարական ընկերության ներկայացուցիչներն ավելի վաղ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանին վստահեցրել են, որ կաշխատեն լավագույն որակով:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան