ՀՀԿ-ն դեմ է քվեարկելու Նիկոլ Փաշինյանին
Հայաստանի հանրապետական կուսակցությունը դեմ է քվեարկելու Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը։ Այս մասին խորհրդարանում հայտարարեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը։
Նա նշեց, որ այդպիսով փորձելու են կասեցնել վտանգավոր այն տեսանելի ալիքը, որը արագորեն կծնվի մեր երկրում։
«Այս դահլիճում հավաքված է ՀՀ քաղաքական էլիտան, քաղաքական գործչի ամենամեծխ առավելությունն է, որ ամենածանր իրավիճակներում լինի զգոն և համբերատար։ Այսօր մեր դատին է ներկայացված մեր բանակի, անվտանգության խնդիրները, մեր պետության ճակատագիրը, ես հավատացնում եմ, որ ուլտիմատումների, շանտաժների, հայհոյանքների միջոցով քաղաքական որոշումներ չեն կայացվելու»,- ասաց նա։
Բաղդասարյանը հիշեցրեց, որ երբ երեկ ՀՀԿ խմբակցությունը հանդիպում ունեցավ Նիկոլ Փաշինյանի հետ, իրենք հարցեր ուղղեցին՝ պարզելու նրա պատկերացումները Հայաստանի զարգացման և անվտանգության մի շարք ասպարեզներում։ Նա ասաց, որ գոհունակություն են հայտնում մի շարք հարցերում գործընկերային մթնոլորտում քննարկումներ անցկացնելու համար, և այսօր էլ քննարկման ընթացքում ամբողջացրին իրենց կարծիքը։
«Հաշվի առնելով ստացած տպավորությունները, գիտակցելով այն կործանարար հետևանքները, որոնք կարող են լինել, եթե մեր երկրի քաղաքական կուրսը շեղվի բազմակողմ հավասարակշռ այն իրավիճակից, որին հասել ենք տարիների ընթացքում, այն վտանգները,ՀՀԿ-ն որոշել է հայտարարել հետևյալը՝ մենք ընդունում և ընդունել ենք ժողովրդական շարժման հաղթանակը՝ Հայաստանում փոփոխությունների նոր փուլ սկսելու ճանապարհին, համաձայն ենք հնչող քննադատությունների և դրանց լուծման առկա հանրային դժգոհության ուղղությամբ նոր քայլերի անհրաժեշտության վերաբերյալ»,- ասաց նա։
Բաղդասարյանը նշեց, որ իրենք դա հաշվի են առել, դրան պատասխանել ենք իրենց կուսկացության ղեկավարի՝ վարչապետի պաշտոնից հրաժարականով, ընդունել են, որ շարժումը կարող է սատարել վարչապետի որևէ թեկնածուի։ Նա տեղեկացրեց, որ համապատասխան քննարկումներից հետո միշտ պատրաստ կլլինեն միասնաբար քվեարկելու այդ թեկնածուի օգտին։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան