Ասկերանում գայլերը ոչխարներ են հոշոտել
Ասկերանի շրջանի Վարդաձոր համայնքում գայլերը ներխուժել են համագյուղացի Բորիկ Համբարձումյանի անասնապահական ֆերմա և հոշոտել ու ոչնչացրել 60 գլուխ մայր ոչխար:
Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Վարդաձորի համայնքի ղեկավար Սամվել Սառաջյանը:
Նրա խոսքով՝ չնայած նրան, որ գյուղում հաճախակի են հանդիպում գայլերի, սակայն առաջին անգամ է նման խոշոր վնաս հասցվում համայնքին:
Գյուղապետը տեղեկացրել է, որ կենդանիների մարմիններն «Ասկերանի անասնաբուժական սպասարկման կայան» ՊՈԱԿ-ի մասնագետների հսկողությամբ թաղվել են գյուղի տարածքում:
Վարդաձորի համայնքի ղեկավարը նշել է նաև, որ անհրաժեշտ է կանխարգելիչ ծրագիր մշակել՝ գյուղացիների անասուններին սպառնացող նմանատիպ վտանգները չեզոքացնելու համար:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում