Աֆղանստանում «Բի-բի-սի»-ի լրագրողի են սպանել
Մոտոցիկլով անհայտ անձինք կրակ են բացել «Բի-բի-սի»-ի լրագրողի Ահմադ Շահայի վրա՝ աֆղանական Հոսթ նահանգում։
«Իզվեստիա»-ն գրում է, որ տեղի ոստիկանության տվյալներով, հարձակման ժամանակ 29-ամյա լրագրողը, ով «Բի-բի-սի»-ում աշխատել է մեկ տարուց ավելի, հեծանիվով է եղել։ Նա հոսպիտալացվել է, սակայն մահացել է ստացած վնասվածքներից։
Աղբյուրի փոխանցմամբ՝ 30-ին Քաբուլում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով 9 լրագրող է զոհվել, այդ թվում նաև France-Presse ֆոտոթղթակիցը, TOLOnews-ի օպերատորը, 1TV-ի լրագրողն ու օպերատորը, Mashal TV-ի երկու աշխատակիցները և Azadi Radio- երեք լրագրողները։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում