Գագիկ Ծառուկյան. Մենք պատրաստ ենք արտահերթ խորհրդարանական ընտրությունների
«Մենք միշտ էլ պատրաստ ենք եղել ընտրությունների, առավել ևս հիմա»: ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը՝ պատասխանելով հարցին, թե իր քաղաքական ուժը պատրաստ է արտահերթ խորհրդարանական ընտրությունների:
«Ուզում է՝ դրանք վաղը լինեն, մենք խնդիր չունենք: Ժողովրդի ձայնն այսօր կարևոր է, միասնականությունը այօր հաղթում է, թե ում հետ հույսեր կկապի, ում կվստահի, նրան էլ թող ձայն տա»,-ասաց նա:
Ծառուկյանի խոսքով, նման շարժումը որևէ մեկի համար սպասելի չէր:
«Ժողովրդի ոչ թե 50 տոկոսն է դժգոհ եղել, այլ 99.9 տոկոսը տարբեր ոլորտներում»,-ասաց նա:
ԱԺ պատգամավորի խոսքով, այս օրերին զանգեր է ստացել տարբեր մարդկանցից ու տարբեր տեղերից, սակայն՝ հարգում է ժողովրդի որոշումը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան