Փաշինյանը չընտրվեց վարչապետ
ԱԺ-ում տեղի ունեցած քվեարկության արդյունքում Նիկոլ Փաշինյանը չընտրվեց վարչապետ: «Ելք» խմբակցության կողմից առաջադրված վարչապետի միակ թեկնածուի օգտին կողմ է քվեարկել 45 պատգամավոր, դեմ՝ 56, ձեռնպահ՝ 0:
Ընտրվելու համար անհրաժեշտ էր 53 ձայն:
Իսկ մինչ այդ ունեցած ելույթում Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն հայտնեց Հանրապետության հրապարակում հավաքված քաղաքացիներին, խոստացավ քիչ անց այնտեղ գնալ: Շնորհակալություն հայտնեց շահագրգիռ քննարկումների համար:
«Ժողովրդի հաղթանակը որևէ կերպ չի կարող կասկասծի տակ առնվել»,-ասաց Փաշինյանը:
Նա նշեց՝ իրեն մեղադրում են Հանրապետական կուսակցությունը ոչնչացնելու ցանկության համար. «Ես ուզում եմ այս պահից պաշտոնապես հայտարարել, որ նման մտադրություն չունեմ, որովհետև Հանրապետական կուսակցությունն ու խմբակցությունն ինքն իրեն ոչնչացրեց միանգամից ու անշրջելիորեն: Սեփական ժողովորդին պատերազմ հայտարարծ ուժը չի կարող գոյություն ունենալ: Այն, ինչ մենք հիմա տեսնում ենք, դա ոչ թե Հանրապետական կուսակցություն է կամ խմբակցություն, այլ նրա ուրվականը»:
Փաշինյանը նշեց, որ Հանրապետական խմբակցության ներկայացուցիչներն հակապետական հռետորիկայի են անցել, փորձելով իր շարժմանը աշխարհաքաղաքական դավադրության մաս լինելու մասին ահազանգեր ուղարկել տարբեր տեղեր:
«Դրանք նպատակ ունեն խաթարել Հայաստանի ու մի քանի երկրների բարեկամական հարաբերությունները, փորձ են անում այնպես անել, որ թշնամանք առաջանա: Ոչ մի պայթյունավտանգ իրավիճակ գոյություն չունի: Չի լինելու ոչ մի բախում, քանի որ ժողովրդի դեմ կանգնած որևէ ուժ չկա, որ տեսականորեն բախում լինի: Ես ասել եմ, որ Արցախի Հանրապետությանը, Հայաստանին սպառնացող վտանգի դեպքում, համաժողովրդական ամբողջ ներուժը ծառայելու է Արցախի, Հայաստանի պաշտպանության գործին»,-ասաց նա:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան