Հունահռոմեական ըմբշամարտի առաջնություն. մրցագորգին են Արթուր Ալեքսանյանն ու Մաքսիմ Մանուկյանը
Դաղստանի Կասպիյսկ քաղաքում նախօրեին անցկացվեց Հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի առաջնության մրցութային առաջին օրը։
Առաջնության մեկնարկային օրը Հայաստանի հավաքականից հանդես եկան Սլավիկ Գալստյանը՝ 63 կգ քաշային կարգում, Կարապետ Չալյանը՝ 77կգ և Արթուր Շահինյանը՝ 87 կգ քաշային կարգերում։ Սլավիկ Գալստյանն ու Կարապետ Չալյանը մնացին առանց մեդալների, իսկ Արթուր Շահինյանը շարունակում է պայքարը։
Այսօր՝ մայիսի 1-ին, պայքարի մեջ են մտնում Հայաստանից չորս ըմբիշներ՝ Արմեն Մելիքյանը՝ 60 կգ, Կարեն Ասլանյանը՝ 67 կգ, Մաքսիմ Մանուկյանը՝ 82 կգ և Արթուր Ալեքսանյանը՝ 97 կգ քաշային կարգերում։