Արթուր Ալեքսանյանն ու Մաքսիմ Մանուկյանը ԵԱ եզրափակիչ փուլում են
Դաղստանի Կասպիյսկ քաղաքում անցկացվող Հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի առաջնության այսօրվա մրցապայքարի մասնակից հայ ըմբիշներ Արթուր Ալեքսանյանը (97 կգ քաշային կարգ) և Մաքսիմ Մանուկյանը (82 կգ) եզրափակիչ փուլում են։
Այսօր մրցագորգին էր նաև Արթուր Շահինյանը (87 կգ), ով կարող էր բրոնզե մեդալ շահել։ Նրան, սակայն, չհաջողվեց առավելության հասնել երկու գոտեմարտերի իր մրցակիցների նկատմամբ։
Եզրափակիչ փուլը տեղի կունենա մայիսի 2-ին։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան