Որևէ մեկը այլևս չի կարողանալու հաշվի չնստել իշխանության իրական կրող ժողովրդի հետ. Մ. Թանդիլյան
«Այսօր պետք է գա նոր իշխանություն և ամրապնդի անբեկանելին՝ իշխանությունը պատկանում է ժողովրդին»,- ԱԺ-ում հայտարարեց «Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը։
Նրա խոսքով՝ ձևավորվող իշխանության առավելությունը նրանում է, որ հստակ պատկերացնում է իր իշխանաթողության օրը. «Հենց այդ գիտակցման բացակայությունն է եղել տարիներ շարունակ այս ճգնաժամի պատճառը»։
Պատգամավորը շեշտեց, որ եթե կա ցանկություն խնդիրները լուծելու, ապա գտնվում են միջոցներ. «Խնդիրները, որոնք հանրապետականները փորձում են անլուծելի ներկայացնել, իրականում լուծելի են, նոր իշխանությունն ընդհանրապես պետք է գիտակցի, որ խնդիրների չլուծման համար պետք չէ մեղադրել նախորդին, այլ անհրաժեշտ է իրեն վերապահված սահմանադրության ժամկետներում լուծել խնդիրները և առաջ գնալ, ապահովել զարգացում հենց այդ ժամանակհատվածում»։
Ինչ վերաբերում է ներդրումների մասին հնչեցված դիտարկումներին, Թանդիլյանն ասաց, որ դրանք իրականանում են դրական սպասելիքների հիվան վրա, և այսօր Հայաստանում կա այնպիսի աուրա, էներգետիկա, որ ներգրավվելու են ներդրումներ։
«Կային հարցադրումներ, որ ես սպասում էի, որ իմ հանրապետական գործընկերները կհնչեցնեն, բայց չհնչեցրին։ Օրինակ՝ Միհրան Պողոսյանը Նիկոլ Փաշինյանից կարող էր ճշտել, թե ինչպես է բացահայտելու օֆշորային սկանդալները»,- նշեց պատգամավորը։
Մանե Թանդիլյանն իր ելույթի վերջում հայտարարեց, որ որևէ մեկը այլևս չի կարողանալու հաշվի չնստել իշխանության իրական կրող ժողովրդի հետ։
Հարակից հրապարակումներ`
- Մենք էլի չենք փորձում գտնել ելքեր. Արամ Սարգսյան
- Այս պահին տրամաբանության ու արդարության սկզբունքների հետ կապված լրջագույն խնդիր կա. Մ. Հակոբյան
- Շարմազանով. Պրեսինգն անթույլատրելի է
- Պատգամավորների հարցերը՝ վարչապետի թեկնածուին (ուղիղ)
- ԱԺ հատուկ նիստը մեկնարկեց (լրացված)
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան