Թրամփը Հյուսիսային Կորեայի առաջնորդների հանդիպման վայրի տարբերակներ է առաջարկել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վերահաստատել է Կորեայի Ժողովրդա-Դեմոկրատական Հանրապետության առաջնորդ Կիմ Չեն Ինի հետ երկու Կորեաների միջև՝ ապառազմականացված գոտում հանդիպելու ցանկությունը։ Այս մասին տեղեկացնում է Newsru.com-ը։
Ամերիկացի առաջնորդի կարծիքով՝ հաջող բանակցությունների դեպքում դա կլիներ այսքան նշանակալից իրադարձությունը տոնելու լավագույն տեղը։
«Այս գաղափարի մեջ կա ինչ-որ բան, որ ինձ շատ է դուր գալիս, չէ՞ որ ես կլինեմ այնտեղ՝ հենց այնտեղ։ Եթե ամեն ինչ հաջողվի, հնարավոր կլինի կազմակերպել զանգվածային տոնախմբություն հենց այնտեղ՝ տեղում, ոչ թե մի երրորդ երկրում։ Այդ բանակցությունները կարող են դառնալ նշանավոր իրադարձություն»,- ասել է ԱՄՆ նախագահը։
Թրամփը նաև հայտնել է, որ իբրև հանդիպման անցկացման այլընտրանքային վայր դիտարկում են նաև Սինգապուրը։
Հարակից հրապարակումներ`
- Կորեական երկու պետությունները որոշել են պատերազմի ավարտի օրը
- Գրկախառնություն Կորեաների միջև
- Պատմական. Հանդիպել են Հյուսիսային ու Հարավային Կորեայի առաջնորդները