Հարավային Կորեայի նախագահն առաջարկել է Թրամփին «Խաղաղության Նոբելյան մրցանակ» տալ
Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինն առաջարկել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին Խաղաղության Նոբելյան մրցանակ տալ։ Այս մասին տեղեկացնում է Gazeta.ru-ն։ Մուն Չժե Ինի խոսքով՝ այդ մրցանակը Թրամփին պետք է հանձնվի՝ Հյուսիսային և Հարավային Կորեաների միջև հարաբերությունների վերականգնման հարցում իր ունեցած դերի համար։
2000 թ. «Նոբելյան» մրցանակի արժանացել է Կորեայի Հանրապետության նախագահ Կիմ Դե Չժունը՝ Կիմ Չեն Իրի հետ հանդիպումը կազմակերպելու համար. այդ հանդիպման ժամանակ հաշտեցման պայմանագիր է ստորագրվել։ Նրա այրին առաջարկել է, որ մրցանակը հանձնեն Մուն Չժե Ինին՝ դիվանագիտական հարաբերությունների հաստատման մեջ ներդրած ջանքերի համար։
«Խաղաղության Նոբելյան մրցանակը պետք է ստանա նախագահ Թրամփը։ Միակ բանը, որ մեզ պետք է, խաղաղությունն է»,- ի պատասխան այդ առաջարկի՝ նշել է Մուն Չժե Ինը։
Հարակից հրապարակումներ`
- Թրամփը Հյուսիսային Կորեայի առաջնորդների հանդիպման վայրի տարբերակներ է առաջարկել
- Պատմական. Հանդիպել են Հյուսիսային ու Հարավային Կորեայի առաջնորդները