
Գագիկ Ծառուկյանը՝ ԱԺ նիստերից իր բացակայությունների մասին
Քիչ անց մեկնարկելիք նիստին մասնակցելու նպատակով խորհրդարան եկած «Ծառուկյան» խմբակցության ղեկավարից լրագրողները հետարքրվեցին նրա բացակայությունների մասին:
«Աղջիկ ջան, ես ոչ թե իմ քմահաճույքի համար ման եմ գալիս, այլ եթե դուք գնաք Ազգային Ժողով, բոլոր համապատասխան փաստաթղթերը ձեզ կներկայացնեն: Ծառուկյանը ոչ թե ասենք անգործությունից չի գալիս խորհրդարան, այլ համապատասխան բոլոր օրինական փաստաթղթերը կան»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ Parliament Monitoring-ի հրապարակած տվյալների համաձայն, Գագիկ Ծառուկյանը գլխավորում է ամենաշատ բացակայած պատգամավորների ցուցակը: