Կոստանյան. Ինձ համար ընտրության կարևոր չափանիշներ կան
«Մենք բոլորս ականատեսն ենք, որ վարչապետի ընտրության հարցը դադարել է կուսակցական կամ քաղաքական դիտվել առնվազն մեր գիտակցության մեջ»,-ԱԺ-ում իր ելույթում հայտարարեց Հանրապետական խմբակցության անդամ Գևորգ Կոստանյանը:
Նրա խոսքով, անկախ կուսակցական պատկանելիությունից բոլորը պետք է պատասխանեն մեկ հարցի՝ արդյո՞ք Նիկոլ Փաշինյանը կարող է ստանձնել վարչապետի պաշտոնը, արդյո՞ք հասարակության ակնկալիքները կբավարարվեն դրանով:
«Ինձ համար նշանակություն է ունեցել մի քանի հանագմանք, նկատի ունենալով, որ ես կուսակցական չեմ, ես իմ ընտրության համար հիմք եմ ընդունել իրավական չափանիշներ՝ առնվազն իմ գնահատմամբ»,-ասաց Կոստանյանը:
Պատգամավորը նշեց, որ ինքը հիմք է ընդունել այն, արդյոք Նիկոլ Փաշինյանը կարողանում է կազմակերպել, կառավարել ու ղեկավարել հանրահավաքն ու պատասխանատվության ստանձնել դրա համար: Նա նկատեց, որ Փաշինյանը պետական կառավարման ոլորտում ընդհանրապես փորձ չունի, դրա համար էլ հավաքների ղեկավարումն է դիտարկում որպես օրինակ:
«Ես պետք է համադրեմ հանրահավաքային գործունեությունը վարչապետական հնարավոր պաշտոնավարման հետ: Ես ականատես եմ եղել, բոլորս ենք ականատես եղել, որ մեր գործընկերը ներկայացնում էր, որ հանարհավաքն օրինական է, ճանապարհ փակելն իրավաչափ է: Դա մեր ժողովրդից շատերի մոտ առաջացրել էր համոզմունք, որ այդ գործողությունները թույլատրելի են, հետևաբար՝ ողջունելի»,-ասաց նա:
Կոստանյանը մանրամասնեց, որ Հայաստանում հանրահավաքի իրավունք կա, բայց կոնկրետ ճանապարհ փակելու հետ կապված բազմիցս ասել ենք, որ կոնկրետ ժամանակահատվածում կոնկրետ իրավիճակում ակնհայտ ապօրինի է:
«Ինձ համար որպես իրավաբանի, որպես մարդու որ այսօր կողմոնորշում է՝ արդյոք այդ մարդը կարող է ստանձնել վարչապետի պաշտոնը մի կարևոր չափանիշ կա: Եթե վարչապետի պաշտոնին հավակնող անձը մինչև վերջ վստահ չլինելով իր գործողությունների օրինականության մեջ իր հետևորդներին ուղղորդում է կամ առնվազն չի կանխում ոչ իրավաչափ վարքագիծ դրսևերելուց, ինձ համար դա չափանիշ է: Գիտե՞ք ինչու, որովհետև պետության ղեկը ստանձնող կամ նման հավակնություն ունեցող անձը պետք է ոչ միայն գիտակցի իրա գործողությունների հետևանքները, այլև պատրասատակամ լինի այդ գործողությունների համար պատասխանատվություն կրել նաև իր հետևորդների, իր առաջնորդությամբ քաղաքացիների գործողությունների համար: Սա արդեն երկրորդ չափանիշն է ինձ համար»,-ասաց նա:
Պատգամավորի խոսքով, Փաշինյանը խուսափել է պատասխանատվությունից, երբ հայտարարել է, որ իրավախախտում, ապօրինություն կատարողները սադրիչներ են, հանրահավաքի հետ կապ չունեն:
«Հանրահավաքային տեսանկյունից արդարացված է: Բայց պետք է հասկանալ, արդյոք պատասխանատվությունից խուսափելը կառավարման տեսանկյունից ընդունելի է: Հանրահավաքի դեպքում անձը գործ ունի իր կողմնակիցների հետ, իսկ պետական կառավարման դեպքում և իր կողմնակիցների, և կողմնակիցներին 3-4 անգամ թվով գերազանցող մարդկանց հետ»,-ասաց Կոստանյանը՝ ավելացնելով, որ անձնական հարգանք ունի Փաշինյանի նկատմամբ, բայց խնդիր է տեսնում՝ նրան պետության ղեկը վստահելու առումով:
Հարակից հրապարակումներ`
- Եթե կուսակցությունը պահանջի՝ Վարդանյանը մանդատը վայր կդնի, բայց Փաշինյանի օգտին չի քվեարկի
- Մարուքյան. Ունենք քաղաքական ատելության մշակույթին վերջը դնելու խնդիր
- Մենք էլի չենք փորձում գտնել ելքեր. Արամ Սարգսյան
- Շարմազանով. Պրեսինգն անթույլատրելի է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան