Մարուքյան. Ունենք քաղաքական ատելության մշակույթին վերջը դնելու խնդիր
«Մենք ունենք ճգնաժամ, և այդ ճգնաժամը չունի լուծումների այլ տարբերակ»: ԱԺ-ում իր ելույթում նման կարծիք հայտնեց «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը:
Նրա խոսքով, միակ տարբերակն այսօր խորհրդարանում Նիկոլ Փաշինյանին վարչապետ ընտրելն է:
«Ուրիշ տարբերակ այս լարված իրավիճակը լուծման համար չունի: Օրինակ, եթե դուք հիմա դեմ քվեարկեք, դուրս գաք, չի լուծվելու ճգնաժամը: Սա իմ համոզմունքն է ու բխում է իրողություններից, ՀՀ քաղաքացիների շահերից»,-ասաց նա:
Մարուքյանն ասաց, որ այս զարթոնքը կարելի է վերածել ներդրումների, մոնոպոլիաների, ատելության, կոռուպցիայի դեմ պայքարի: Նման իրավիճակի առաջացման համար ընդդիմադիր պատգամավորը մեղադրեց Հանրապետական պատգամավորներին:
««Ելք» խմբակցությունը եղել է արդյունավետ ընդդիմադիր ուժ: Ի՞նչ էիք անում այդ օրերին: Դուք ձեռ էիք առնում մեզ, դուք մեր նախագծերը մերժում էիք, Դոնթի բանաձևով մեզ հասանելիք հանձնաժողովը կրճատում էիք: Դուք ամեն ինչ արեցիք ձեր մենիշխանությամբ, որ սա տեղի ունենա: Եվ սա տեղի է ունեցել: Առկա է քաղաքական ճգնաժամ, բայց պետք է գնահատենք, չունենք զոհեր, չունենք խանութի կոտրված փեղկ, չունենք»,-ասաց Մարուքյանը:
Նա նշեց, որ քաղաքական ատելության մշակույթի վերջը դնելու խնդիր կա:
«Առաջինը ես ձայն կբարձրացնեմ, եթե Փաշինյանն անի այն, ինչ կանխատեսում են ՀՀԿ պատգամավորները»,-ասաց «Ելք» խմբակցության անդամը:
Հարակից հրապարակումներ`
- Էսօր բախման գնալու իրավունք չկա. Սարոյան
- Մենք շատ արագ կարող ենք կորցնել լավ պատգամավորի ու ստանալ ոչինչ կամ վատ վարչապետ. Արման Սաղաթելյան
- Բեքարյանն առաջարկում է, որ Փաշինյանն ինքնաբացարկ հայտնի
- Այս պահին տրամաբանության ու արդարության սկզբունքների հետ կապված լրջագույն խնդիր կա. Մ. Հակոբյան
- Շարմազանով. Պրեսինգն անթույլատրելի է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան