Ռուսաստանը ձգտում է կանխել Իսրայելի և Իրանի բախումը
Ռուսաստանը ձգտում է կանխել Իսրայելի և Իրանի միջև բախումը Սիրիայի տարածքում, այս մասին հայտնում է Լոնդոնում լույս տեսնող Ալ-Շարկ ալ-Աուսաթ պարբերականը: Հրապարակման համաձայն, եթե դա չհաջողվի, ապա Մոսկվան ջանալու է թույլ չտալ լայնամասշտաբ պատերազմ. ՌԴ ներկայացուցիչները ակտիվ խորհրդակցություններ են անցկացնում տարբեր կողմերի հետ:
Նշվում է նաև, որ ապրիլի 30-ի երեկոյան Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ իսրայելական հետախուզության տվյալների հրապարակումից հետո հեռախոսազանգ է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Իսրայելի վարչապետի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են իսրայելական հետախուզության տրամադրած տվյալները, ինչպես նաև Սիրիայում ստեղծված իրավիճակը. երկու երկրների առաջնորդները պայմանավորվել են առաջիկայում հնարավորինս արագ հանդիպում անցկացնելու վերաբերյալ:
Հիշեցնենք, որ Սիրիայում Իսրայելի և Իրանի բախման հնարավորությունը մեծացել է ապրիլի 30-ին իսրայելական ԶՈւ-ի կողմից Սիրիայի տարածքում իրանական ռազմական օբյեկտներին հասցված հարվածներից, ինչպես նաև Իսրայելի վարչապետի կողմից Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ հետախուզական տվյալների հրապարակումից հետո:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան