Իսրայելի վարչապետը և պաշտպանության նախարարն իրավունք են ստացել երկուսով հայտարարել պատերազմ
Իսրայելի խորհրդարանականները երկրի վարչապետին և պաշտպանության նախարարին օժտել են արտակարգ իրավիճակներում պատերազմ հայտարարելու մասին միասին որոշում կայացնելու իրավունքով, ինչը մինչ օրս պահանջում էր ողջ կառավարության համաձայնությունը, հայտնում է РИА Новости-ն:
«Արտակարգ իրավիճակներում, երբ հնարավորություն չի լինի սպասել կաբինետի անդամների անհրաժեշտ քվորումի ապահովմանը, վարչապետը և պաշտպանության նախարարը կարող են միասին որոշում կայացնել պատերազմ հայտարարելու մասին», - ասվում է Կնեսետի հաղորդագրության մեջ:
Պատգամավորները փոփոխություններ են կատարել սահմանադրության «Կառավարության մասին» հոդվածում: Այդ փոփոխություններին կողմ քվեարկել է Կնեսետի 120 անդամներից 62-ը, դեմ արտահայտվել է 41 պատգամավոր:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան