Իբրահիմովիչը խոստովանել է, որ կարոտում է «ՄՅՈւ»-ն
Շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը, որը ներկայումս հանդես է գալիս ամեիկյան «Լոս-Անջելես Գելակսի» ակումբում, խոստովանել է, որ կարոտում է իր նախկին թիմին: «Գազետա.ռու»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնում է «ՄՅՈւ»-ի պաշտոնական թվիթերյան էջը:
«Հաջողություն եմ մաղթում «Մանչեսթեր Յունայթեդին»« Ես դեռ կարոտում եմ նրա երկրպագուներին և «Օլդ Թրաֆորդ»-ի անսպառ էներգիային: Ուզում եմ ևս մեկ անգամ շնորհակալություն ասել աջակցության համար, որ ես ստացել եմ իմ խաղընկերներից».- ասել է նա:
Նա նաև հայտարարել է, որ պետք չէ կասկածել «կարմիր սատանաների» նախկին մարզիչ Ժոզե Մոուրինյոյի վրա:
«Նա գիտի, թե ինչ է անում և անպայման թիմին տանում է տիտղոսների»,- ասել է շվեդ ֆուտբոլիստը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան