ԿԲ. ԿԲ-ն վերահսկում է իրավիճակը և ունի բավարար գործիքակազմ ՀՀ ֆինանսական համակարգում կայունություն ապահովելու համար
ՀՀ Կենտրոնական բանկը ՀՀ սահմանադրության և ՀՀ ԿԲ մասին օրենքի համաձայն անկախ ապաքաղաքական, պրոֆեսիոնալ մարմին է, որն ունի երկու հիմնական գերնպատակ, գների կայունությունը և ֆինանսական կայունությունը:
Այսօր որոշ լրատվական միջոցներում և սոցցանցերի օգտատերերի շրջանակներում մտահոգություններ են առաջացել կապված փոխարժեքի և ավանդատուների կողմից ավանդների վաղաժամկետ դադարեցման հետ կապված:
ԿԲ-ից այս կապակցությամբ հայտնում են լրատվամիջոցներին, անհանգիստ քաղաքացիներին և հանրությանը, որ Հայաստանի Հանրապետության ֆինանսական համակարգը գործուն, կայացած համակարգ է, բանկերը ունեն բարձր լիկվիդայնություն /իրացվելիություն/, կանխիկի խնդիր համակարգում առկա չէ, պահուստները գտնվում են պատմականորեն ամենաբարձր մակարդակում:
«Ավելին հորդորում ենք բոլորիին ցուցաբերել զսպվածություն և ապատեղեկատվություն չտարածել, բոլոր նմանատիպ լուրերը, չճշտված տեղեկությունները թելադրում են անհանգիստ վարքագիծ, ինչի արդյունքում տուժում են շարքային քաղաքացիները և նրանց ֆինանսական միջոցները:
ՀՀ ԿԲ-ն վերահսկում է իրավիճակը և ունի բավարար գործիքակազմ ՀՀ ֆինանսական համակարգում կայունություն ապահովելու համար: Կրկին անգամ հորդորում ենք բոլորին ցուցաբերել հանգստություն և ապատեղեկատվության արդյունքում չցուցաբերել անհանգիստ վարքագիծ»,-ասված է ԿԲ հաղորդագրության մեջ:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին