Իրավունք 12:52 02/05/2018 Հայաստան

Պենդերեցկի. Տպավորիչ է այն, ինչ մալթյան փառատոնի ընթացքում արել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը

Ամփոփվել է Մալթայի միջազգային երաժշտական փառատոնը, որը մայիսի 15-ից սկսած՝ դասական երաժշտության հրավառություն էր կազմակերպել 2018թ. Եվրոպայի մշակութային մայրաքաղաք Վալետայում։

Փառատոնի ամփոփիչ համերգն ուղիղ եթերում հեռարձակում էր euronews.com-ը։ Երեկոյի ընթացքում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ, ունկնդրին ներկայացրել է Չարլզ Քամիլերիի «Մալթա» սյուիտը, հատվածներ Սերգեյ Պրոկոֆևի «Ռոմեո և Ջուլիետ» սյուիտից, Քշիշտոֆ Պենդերեցկու Երրորդ սիմֆոնիայի ադաջոն, ինչպես նաև՝ փառատոնի ռեզիդենտ կոմպոզիտորի՝ Ալեքսեյ Շորի կլարնետի և նվագախմբի համար գրված «Վերդիանան»։

Փառատոնի հյուրն էր լեհ մեծ կոմպոզիտոր Քշիշտոֆ Պենդերեկցին։ Նա նշել է, որ մալթյան փառատոնի ծրագիրը տպավորիչ է։

«Տպավորիչ է նաև այն, ինչ արել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը։ Զարմանալի է, երբ մեկ նվագախումբը կատարում է փառատոնի բոլոր համերգները։ Իհարկե դա նաև մեծ նվաճում է Հայաստանի համար։ Ես հետևում եմ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գործունեությանը, ուրախ եմ, որ նրանք այսքան նվիրումով են իրականացնում իրենց առաքելությունն այս հիասքանչ իրադարձության շրջանակներում»,- ասել է մաեստրո Պենդերեցկին:

Փառատոնի ռեզիդենտ կոմպոզիտոր Ալեքսեյ Շորը, ամփոփելով երաժշտական այս տոնի երկու շաբաթները, այն բնութագրել է ֆանտաստիկ։ «Եվ այս ամենը մենք ունեցանք մեծ մասամբ շնորհիվ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի աննկարագրելի կամքի, կատարողական վարպետության»,- ասել է Ալեքսեյ Շորը։

Լատվիացի կոմպոզիտոր, երաժշտագետ Գեորգ Պելեցիսը՝ որպես Արամ Խաչատրյանի աշակերտ, նշել է, որ շատ ուրախ է Մալթայում Հայաստանի մշակույթի օրերի անցկացման համար. «Արամ Խաչատրյանը համաշխարհային մեծության կոմպոզիտոր է, հետաքրքիր էր զգալ փառատոնի հայկական շունչը, պետք է ասեմ, որ այն նաև իմ երաժշտական կարիերայի վրա նկատելի է: Ես հպարտությամբ եմ հիշում, որ աշակերտել եմ մեծն Արամ Խաչատրյանին: Իսկ այն, թե ինչպես իրենց գործը կատարեցին հայ երաժիշտները՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, ուղղակի հիասքանչ էր»:

Լյուդվիգ վան Բեթհովենի անվան Զատկի փառատոնի գլխավոր տնօրեն Էլժբետա Պենդերեցկան նկատեց, որ Մալթայի համար նման մեծածավալ փառատոնն իրականություն դարձնելը շատ կարևոր հանգամանք է:

«Իհարկե, փառատոնային ընթացքին նշանակալի շուք հաղորդեց Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը: Պետք է ասել, որ մի առանձնահատուկ բան էր նրանց գործունեությունն այս ընթացքում: Ես ցավոք ներկա չեմ եղել բոլոր համերգներին, հիմա թերթում եմ ծրագիրն ու հասկանում, որ ամեն նվագախումբ չէ, որ ի զորու էր դա իրականություն դարձնել. համարյա ամեն օր հանդես գալ միջազգային ճանաչում ունեցող արտիստների հետ՝ նման բարդ ու հագեցած ծրագրով»,- ասել է տիկին Պենդերեցկան:

Կլարնետահար Անդրեաս Օտենզամերը, որ եզրափակիչ համերգի ընթացքում կատարեց Շորի «Վերդիանան», նշել է, որ ստեղծագործությունը իդեալական օրինակ է տարբեր ոճերի և ժանրերի  միաձուլման։ Նա նշել է նաև, որ Շորի երաժշտությունը քնարական է, հասանելի ունկնդրին։

Ի դեպ, համերգի և փառատոնի եզրափակիչ ակորդը նույնպես հայկական էր: Նվագախուբն առանց դիրիժորի հնչեցրել է Արամ Խաչատրյանի Լազգինկան «Գայանե» բալետից:

Ապրիլի 15-ից մայիսի 1-ը Վալետայում Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամի կազմակերպմամբ անցկացվել է Մալթայի միջազգային երաժշտական փառատոնը, որի պաշտոնական նվագախումբն էր Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը։ Փառատոնի շրջանակներում անցկացվել են նաև Հայաստանի մշակույթի օրեր։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

14:57
Ինքնավթարի հետևանքով ուղևորը տեղում մաhաgել է
ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հունվարի 9-ի առավոտյան զանգած քաղաքացին հայտնել էր, որ Ֆիոլետովո գյուղի մոտակայքում...
Աղբյուր` Panorama.am
14:54
Ջավախքի բնակիչների համար եվրոպական երկրները, որպես փող աշխատելու վայր, մնում են չընդունված
Ջավախքի բնակիչների մեծամասնությունը տարվա մեծ մասն անց է կացնում տնից հեռու: Աշխատատեղերի պակասի պատճառով տեղի բնակիչները ստիպված են լինում...
Աղբյուր` Panorama.am
14:54
Խնդիրները հնարավոր կլինի հեշտությամբ լուծել և ընդհանրապես հարաբերությունները լավ կլինեն. Հակոբ Սիմիդյանը՝ Ադրբեջանի հետ բնապահպանական հարցերի մասին
«Հարևանների հետ բնապահպանական խնդիրների բացերը կան, միայն Հայաստանի դեպքը չէ և դրանք հնարավոր կլինի հեշտությամբ և առանց հավելյալ պրոբլեմ...
Աղբյուր` Panorama.am
14:31
ՄԻԵԴ-ի պահանջով Ադրբեջանը պետք է մինչև հունվարի ավարտ բոլոր գերիների մասին տեղեկություն տրամադրի
«ՄԻԵԴ-ի կողմից Ադրբեջանի նկատմամբ որոշակի ժամկետ կա դրված՝ մինչև հունվարի ավարատ Բավքում ապօրինի պահվող բոլոր հայերի մասին տեղեկություն...
Աղբյուր` Panorama.am
14:21
Ադրբեջանի դեմ դատական գործերը հետ կանչելու դեպքում իսկապես Հայաստանին կդարձնի ֆաշիստական պետություն
Հովհաննես Իշխանյանը հիմնավորում  է իր պնդումը, թեև՝ կան պարզագույն բաներ, որ հիմնավորման կարիք չունեն. «Հայաստանի հայցերը հենց...
Աղբյուր` Panorama.am
14:09
Տիեզերք է ուղարկվել «Ես իմ անուշ Հայաստանի» գիրքը
Խորհրդանշական է, որ թանգարանի հոբելյանը «տիեզերականացվում» է չարենցյան բառի և սարյանական գույների միասնությամբ։
Աղբյուր` Panorama.am
13:58
Եթե գոնե մեկ ադրբեջանցի մտավ Հայաստան, ապա դրանով միանշանակ կամբողջականացվի պետականության կորստի մեկնարկը. Գևորգ Դանիելյան
Իրավական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը ֆեյսբուքի իր էջում գրում է. «Եթե գոնե մեկ ադրբեջանցի մտավ Հայաստան, ապա...
Աղբյուր` Panorama.am
13:51
ԵՄ-ում առաջարկում են երկարաձգել ՀՀ-ում Եվրամիության դիտորդական առաքելության տեղակայումը. «Ազատություն»
Եվրամիության արտաքին քաղաքական հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասն առաջարկել է ևս երկու տարով երկարաձգել Հայաստանում Եվրամիության...
Աղբյուր` Panorama.am
13:50
Հաքան Ֆիդանը դրական է համարել Փաշինյանի ուղերձները
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը կարևոր է համարել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձները Ադրբեջանի հետ խաղաղություն հաստատելու...
Աղբյուր` Panorama.am
13:42
Ինչո՞ւ են այս տարի Հրապարակի տոնածառը շուտ ապամոնտաժում
Անցած տարիներին Երևանի ամանորյա զարդարանք ու լուսավորությունը, Հանրապետության գլխավոր տոնածառը մնում էին մինչև հին տոմարով Նոր տարին՝ հունվարի...
Աղբյուր` Panorama.am
13:25
Բաքուն բողոք է հղել Մոսկվային՝ Ալիևի հասցեին «pedir» բառը հնչեցնելու համար
Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանատունը դիվանագիտական ուղիներով ռուսական կողմին տեղեկացրել է քաղաքագետ Վլադիմիր Կարասևի հայտարարություններից հետո...
Աղբյուր` Panorama.am
13:12
Եթե Ադրբեջանը վստահ է իր իրավական դիրքորոշումների վրա, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում. Եղիշե Կիրակոսյան
«Ես չունեմ Հայաստանի՝ Բաքվին արած առաջարկների մասին տեղեկատվություն, բանակցությունները ԱԳՆ-ն է վարում»,- ԱԺ-ում լրագրողների հետ...
Աղբյուր` Panorama.am
13:05
ՃՏՊ Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին, կան հինգ տուժած
Հունվարի 10-ին, ժամը 08:59-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճի...
Աղբյուր` Panorama.am
13:02
Մենք պետք է հանձնվենք, ջարդվենք և փախնենք, այսպիսի խնդիր է Փաշինյանի առաջ դրված. Հայկ Նահապետյան
Հայաստանի փորձագիտական շրջանակներում կարծում են, որ Նիկոլ Փաշինյանը համարժեք չարձագանքեց Ալիևի սպառնալիքներին։ Ինչպես կարելի է հակազդել Բաքվի...
Աղբյուր` Panorama.am
12:46
Ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով
Հունվարի 10-ի ցերեկը, 11-14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 15-ի ցերեկը սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտում...
Աղբյուր` Panorama.am
12:40
Թրամփ. Պուտինը ցանկանում է հանդիպել, մենք պատրաստվում ենք
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ներկայումս նախապատրաստական աշխատանքներ են տարվում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իր...
Աղբյուր` Panorama.am
12:36
Քիշնևի օդանավակայանից մարդկանց տագնապի ազդանշանով տարհանել են
Քիշնևի օդանավակայանից ուղևորների տարհանման պատճառ դարձած ահազանգը կապված է հրդեհային ազդանշանի միացման հետ և պարզվել է, որ կեղծ է։ Դեպքի մասին...
Աղբյուր` Panorama.am
12:27
Լոս Անջելեսի հրդեհները կարող էին սկսված լինել հրկզիման պատճառով, կա ձերբակալված անձ
Լոս Անջելեսում անտառային հրդեհները, հնարավոր է, սկսվել են հրկիզմամբ։ Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ, ոստիկանությունն արդեն ձերբակալել է...
Աղբյուր` Panorama.am
12:17
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հանդես կգա Դուբայի օպերայում
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հունվարի 17-19-ը Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաքում ներկայացնելու է «Սիմֆոնիկ...
Աղբյուր` Panorama.am
12:16
7-ժամյա աշխատանքային օրվա անցնելու դեպքում էլ արտաժամյա վճարի իրավանորմի չպահպանման ռիսկը կմնա. Էլեն Մանասերյան
«Մարդկային կապիտալի զարգացման գաղափարը և աշխատաժամանակի ճկունության և աշխատանքային հզորության կատարելագործման պատճառով է նախարարությունը...
Աղբյուր` Panorama.am
11:49
Վազգեն Սարգսյանի մասին պատմող ֆլիմում նկարահանվել է նաև Արսեն Լևոնյանը
Հայտնի դերասան Արսեն Լևոնյանը նկարահանվել է «Վազգենը.Վերջին Սպարապետը» ֆիլմում։ «Մեծ պատիվ էր այս ֆիլմում նկարահանվել...
Աղբյուր` Panorama.am
11:15
Այս տարի ավանդների փոխհատուցում կտրամադրվի մինչև 1942 թ․ դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված քաղաքացիներին
2025 թվականին կշարունակվի ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թ․ հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման...
Աղբյուր` Panorama.am
11:15
Փաշինյանի նախկին խորհրդական. Նիկոլ Փաշինյանը տեղյակ չէ, թե ինչ է կատարվում երկրում
«Նիկոլ Փաշինյանը գլուխ է գովում, որ հունվարի 1-6-ը օդային ճանապարհով Հայաստան է եկել 20% ավել մարդ, քան անցած տարի։ Սա տիպիկ օրինակ է, թե...
Աղբյուր` Panorama.am
11:08
Հրդեհի գոտում գտնվող Գլենդելում օդն ավելի մաքուր է քան Երևանում. Քրիստինա Վարդանյան
Երևանի ավագանու անդամ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Քրիստինա Վարդանյանը ֆեյսբուքի իր էջում հրապարակել է այս պահին հրդեհի գոտում...
Աղբյուր` Panorama.am
11:08
WTA-250. Էլինա Ավանեսյանը դուրս է մնացել պայքարից
Հոբարթի մրցաշարի կիսաեզրափակչում աշխարհի 44-րդ ռակետ Էլինա Ավանեսյանը զիջել է աշխարհի 67-րդ ռակետ, ամերիկացի Մակարտնի Կեսլլերին:
Աղբյուր` Panorama.am
11:02
ՆԳՆ-ն հրապարակել է սկուտերների, սքեյթբորդների երթևեկության կանոնները
Դրանց խախտումը կառաջացնի տուգանքի նշանակում
Աղբյուր` Panorama.am
10:57
Քաղաքական մուրացկանությամբ խաղաղության չեն հասնում. Շարմազանով
«Ուղիղ 2 տարի առաջ,2023-ի հունվարի 10–ին Ալիեւն ասել է,որ «Մինսկի խմբի համաձայն Քելբաջարի ու Լաչինի շրջանները մնալու էին...
Աղբյուր` Panorama.am
10:35
«Ուրարտու»-ի կիսապաշտպանները հեռացել են ակումբից
Ուրարտու» ֆուտբոլային ակումբը և ֆուտբոլիստներ Անդրեյ Կրավչուկը և Լուքման Գիլմորն երկկողմանի համաձայնությամբ խզել են պայմանագրերը։...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}