ՎՏԲ-Հայաստան. Վարկի մարումները կարող եք իրականացնել մինչև մայիսի 31-ը ներառյալ
ՎՏԲ-Հայաստան Բանկն իր հաճախորդներին տեղեկացնում է, որ մայիսի 2-ից մինչև մայիսի 31-ը ներառյալ վարկերի ժամանակացույցով նախատեսված վարկի մարումները կարող եք իրականացնել մինչև 2018 թվականի մայիսի 31-ը ներառյալ:
«Նշված ժամկետում վճարումներ չկատարելու դեպքում վարկերը չեն համարվի ժամկետանց, չեն դասակարգվի և չեն կիրառվի տույժեր և տուգանքներ: Իսկ արտոնյալ ժամանակահատվածով վարկային քարտերի արտոնյալ ժամկետները կհետաձգվեն մինչև մայիսի 18-ը ներառյալ (Classic քարտերի համար նախատեսված մայիսի 5-ի, Gold քարտերի՝ մայիսի 10-ի և Infinite քարտերի՝ մայիսի 15-ի փոխարեն):
Տեղեկացնում ենք նաև, որ վարկի մարումները կարող եք իրականցնել ոչ միայն Բանկի մասնաճյուղերում, այլ նաև Telcell, Easy Pay վճարային տերմինալների միջոցով և օգտվել ՎՏԲ-Հայաստան Բանկի Ինտերնետ և Մոբայլ բանկ ծառայություններից»:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան