Քաղաքական 17:25 02/05/2018 Հայաստան

Գառնիկ Իսագուլյան. Մի ճանապարհ ունենք, քանի դեռ ուշ չէ և քանի դեռ ամեն ինչ պարզ չէ

Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության խորհրդական-խորհրդատու Գառնիկ Իսագուլյանը Panorama.am-ին տված հարցազրույցում կողմերին  կողք կողքի նստելու, ստեղծված իրավիճակն ամենայն լրջությամբ քննելուց հետո որոշում կայացնելու կոչ է անում:

Հարց-Պարոն Իսագուլյան, ԱԺ-ում երեկ քվեարկությանը նախորդած ելույթներում Հանրապետական պատգամավորները նշում էին, որ կանգնած են ջրբաժանի առաջ, ստիպված են ընտրություն կատարել ներքին կայունության ու արտաքին անվտանգության միջև: Ինչպե՞ս կմեկնաբանեք այդ գնահատականները:
Պատասխան- Պետք է արձանագրել հետևյալ իրողությունը. այն գործընթացները, որ ընթանում են Հայաստանի ներքաղաքական կյանքում և այն, ինչ տեղի է ունենում աշխարհաքաղաքական հարթակի վրա ինչ-որ տեսանկյունով իրար նման են, այն է՝ երկու ասպարեզներում էլ առկա են անկայունության անհերքելի իրողություններ, և այդ իրողությունների մեջ ներքին անկայունությունը կարող է ունենալ անչափ վտանգավոր հանգուցալուծում այն պետության համար, որում առկա է այդ անկայունությունը: Եթե աշխարհաքաղաքական այդպիսի գործընթացների ժամանակ «սխալվում են» գերտերությունները կամ դրանց ղեկավարները, ապա դրա արդյունքում չի բացառվում աշխարհի քաղաքական քարտեզից որևէ երրորդ երկրի անհետացումը: Բայց, եթե սխալվում է որևէ փոքր երկիր կամ դրա քաղաքական վերնախավը, կամ թեկուզ որևէ քաղաքական գործիչ, ով ազդեցություն ունի գործընթացների վրա, ապա դա կարող է հանգեցնել հենց այդ երկրի անհետացմանը աշխարհի քաղաքական քարտեզից: Սա աքսիոմատիկ ճշմարտություն է բոլոր ժամանակների համար և օրինակները բազմաթիվ են: Այժմ անդրադառնանք այն վիճակին, որը տիրում է Հայաստանի Հանրապետությունում:

Եթե քաղաքական գործընթացները ընթանային այն կերպ, ինչ կերպ հայտարարում են (ավելի ճիշտ հայտարարում էին) շարժման առաջնորդը և նրա կողմնակիցները, ապա որևէ խնդիր չէր առաջանա: Շարժման սկզբնական փուլում նրանք առաջնորդվում էին (իհարկե կային որոշ բացառություններ) բաց ու մաքուր ձեռքերի «Քայլ արա՝ մերժիր Սերժին» կարգախոսով, ինչը, պետք է ասել, ունեցավ իր արդյունքը՝ վարչապետ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց:
Առաջացավ մի վիճակ, որի ժամանակ շարժման առաջնորդի և նրա կողմնակիցների պահանջով կարող էր ձևավորվել օրակարգ բոլոր շահագրգիռ ուժերի մասնակցությամբ քննարկելու ստեղծված վիճակը և առկա խնդիրների լուծման հնարավոր ուղիները: Ընդ որում, դա կարող էր ունենալ փաստաթղթավորված տեսք՝ պարտավորությունների հստակ կատարման ժամանակացույցով: Բայց ցավոք, շարժումը չգնաց այդ ուղղությամբ և՝ ոգևորված բազմահազար ժողովրդի ներկայությամբ, ինչպես նաև ԲՀԿ և ՀՅԴ կուսակցությունների (իմ կարծիքով) հապճեպ որոշումներով, որոշեց օրակարգ բերել արդեն նոր՝ «Նիկոլ-վարչապետ» կարգախոսը:

Քավ լիցի, յուրաքանչյուր ոք, ով հանդիսանում է Հայաստանի Հանրապետության չափահաս քաղաքացի (օրենքի որոշ սահմանափակումներով), իրավունք ունի հավակնելու այդ պաշտոնին: Դրա համար կա Սահմանադրություն և Սահմանադրությամբ այդ ամենը կանոնակարգված է: Չմանրանանք, այդ Սահմանադրությամբ այսօր պրն Փաշինյանը, եթե չլինեն ճնշումներ ու բռնություններ (խոսքս շարժման մասնակիցների կողմից ճնշումների ու բռնությունների մասին է), որևէ շանս չունի վարչապետ ընտրվելու, և դա արձանագրվեց մայիսի 1-ին:

Հարց-Այս պահին երկրում փաստացի կաթվածահար վիճակ է՝ ճանապարհները փակ են, տարբեր կազմակերպությունների, ընկերությունների աշխատանքը կանգնած է, այս պարագայում երկրի անվտանգությանը սպառնացող վտանգներն իսկապե՞ս մեծանում են:
Պատասխան-Այժմ, այն ինչ տեղի է ունենում Հայաստանում որևէ կերպ չի տեղավորվում գործող Սահմանադրության և օրենքների շրջանակներում: Մեկնությունները, որ անում են շատ շատերը, պարզունակ են, ոչ ճիշտ և կրում են բացառապես հանրությանը գրգռելու միտում: Այս ամենին մասնակից դարձնելով նաև անչափահասներին, շարժման ղեկավարները հետևանքների ամբողջ պատասխանատվությունը վերցնում են իրենց վրա: Փակված են ստրատեգիական ճանապարհները, նույնիսկ Արցախ մեկնող շարասյունները ստիպված են ժամերով կանգնել ճանապարհին: Ով, չգիտեմ, բայց Նիկոլը չի կարող չհասկանալ, թե սա ինչ վտանգներ է իր մեջ պարունակում:

Իմիջայլոց: Երբ ժողովուրդը գամված կայքերի ու սոցցանցերի առջև Նիկոլին է նայում, Ադրբեջանն ակտիվ բանակցություններ է վարում Ռուսաստանում, Ղազախստանում, Բելառուսում և Ղրղզստանում՝ քննարկելով հնարավորությունները ՀԱՊԿ և ԵԱՏՄ անդամակցելու ուղղությամբ: Պարզ է, թե ում հաշվին և ինչ գնով: Հարյուր տարի առաջ մեկ անգամ նույն կերպ սխալվել ենք, մի թե դա մեզ դաս չի եղել: Շատերդ կհարցնեք. Նիկոլը ի՞նչ կապ ունի դրա հետ: Պարզ ու անկեղծ պատասխանեմ, ցավն էլ հենց այն է, որ ոչ մի կապ չունի, և չի բացառվում, որ նա չի էլ գիտակցում իրավիճակի ողջ լրջությունը, որ կարող է ինքը ընդամենը սովորական գործիք է ուրիշների ձեռքին: Եթե ես սխալվում եմ, որևէ մեկը ոչինչ չի կորցնի, բայց եթե ոչ՝ ամեն մեկդ խորհեք այս հարցի շուրջ: Մի ճանապարհ ունենք, քանի դեռ ուշ չէ և քանի դեռ ամեն ինչ պարզ չէ, նստենք կողք-կողքի և այս ամենը ամենայն լրջությամբ քննելուց հետո որոշում կայացնենք: Եվ եթե պարզվի, որ Նիկոլի այս ճանապարհով վարչապետ դառնալը որևէ վտանգ չի ներառում իր մեջ, ապա, դարձյալ քավ լիցի, որևէ խնդիր չկա:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

15:24
Արթուր Վանեցյանը դեկտեմբերի 25-ին կլինի «Իմնեմնիմի» պոդքասթի հյուրը
ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը դեկտեմբերի 25-ին կլինի «Իմնեմնիմի» պոդքասթի հյուրը։...
Աղբյուր` Panorama.am
15:21
Ջրանջատում Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում դեկտեմբերի 24-ին
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ընկերության...
Աղբյուր` Panorama.am
15:04
Հայաստանից սկսել են ավելի հաճախ այցելել Ռուսաստան
Tutu ծառայության փորձագետները պարզել են, թե որ երկրների քաղաքացիներն են գալու Ռուսաստանի Դաշնություն ձմեռային արձակուրդներին և կազմել են...
Աղբյուր` Panorama.am
14:45
Ընտանեկան փոքր երազանքից մինչև մեծ բիզնես. Danielyan Sweets
Դանիելյաններն իրենց ընտանեկան բիզնեսը սկսել են Սպիտակի երկրաշարժից հետո՝ փոքր տնակից, իսկ այժմ ունեն արդեն 500-ից ավելի աշխատակից։ Ընտանիքը...
Աղբյուր` Panorama.am
14:40
Բալետային թատերախմբի հյուրախաղերն Իտալիայում բացառիկ են ու պատմական. Ռոնա Ահարոնյան
Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի  բալետային խումբը հյուրախաղերով Իտալիա է հրավիրվել շվերյցարական...
Աղբյուր` Panorama.am
14:38
Բրիտանուհին ուշքի է եկել ինսուլտից հետո և սկսել խոսել իտալերեն
Բրիտանուհին ինսուլտից հետո արթնացել է և խոսել իտալերեն։ Արտառոց դեպքի մասին գրում է  Mirror-ը։ Լոնդոնցի Ալթեա Բրայդենը պնդում է, որ...
Աղբյուր` Panorama.am
14:02
Christie's աճուրդի վաճառքը 2024 թվականին նվազել է 16 տոկոսով
Christie's-ի գործադիր տնօրեն Գիյոմ Սերուտին ասել է, որ աճուրդային տան ընդհանուր վաճառքը 2024 թվականին կկազմի 4,2 միլիարդ դոլար՝ 16 տոկոսով...
Աղբյուր` Panorama.am
13:54
Սա լկտի սուտ է. Էդուարդ Շարմազանով
ՀՀԿ ԳՄանդամ Էդուարդ Շարմազանովը գրում է. «Արցախը հանձել է Նիկոլ Փաշինյանը և վերջ։ Նիկոլը հերթական անհեթեթությունն ու սուտն է ասել,...
Աղբյուր` Panorama.am
13:42
Քաղաքական մեկնաբան. Փաշինյանը շարունակում է տեղեկատվա-քարոզչական «ժանգլյորությունը»
«Վարչապետ Փաշինյանն իհարկե շարունակում է տեղեկատվա-քարոզչական «ժանգլյորությունը», որի հերթական դրսևորումը Լեռնային Ղարաբաղի...
Աղբյուր` Panorama.am
13:38
Անի Քոչար. Այս տարի կյանքս լրիվ կինո էր, ես էլ լրիվ կինոյի աղջիկը
«Այս տարին ինձ համար շատ կորուստների տարի եղավ, թե՛ մարդկային, թե՛ նյութական և թե՛ առողջական: Բայց ի վերջո շատ բան ինձ հաջողվեց փրկել,...
Աղբյուր` Panorama.am
13:26
Անուշ Պողոսյան. Ստելը նորաձև է
Առողջության իրավունք ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը գրում է. «2024 թվականի դեկտեմբերի 13-ին Ազգային ժողովում, երբ քննարկվում էր...
Աղբյուր` Panorama.am
13:23
Արտառոց դեպք՝ Երևանում․ դուստրը նկատել է, որ իր հայրիկի գերեզմանի հողաթումբը չկա
 Երևանի բնակիչ Գոհար Սարգսյանն ահազանգել է՝ իր հայրիկի գերեզմանի տարածքի մի մասում կատարված ապօրինի շինարարություն է իրականացվում։...
Աղբյուր` Panorama.am
13:21
Բելառուսի նախագահական ընտրություններում Լուկաշենկոն 7-րդ անգամ գրանցվեց որպես թեկնածու
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն գրանցվել է որպես պետության ղեկավարի թեկնածու հաջորդ ընտրություններում, որոնք կկայանան 2025 թվականի...
Աղբյուր` Panorama.am
13:12
Բնապահպաններ. Սև ծովի ափին սատկած դելֆինների կոկորդում արյուն և փրփուր է հայտնաբերվել
Սև ծովի ափին դելֆինների զանգվածային անկում է գրանցվել լցանավերի վթարի պատճառով նավթի արտահոսքից հետո: Երկու դելֆինների դիակները զննելուց հետո...
Աղբյուր` Panorama.am
13:00
«Տրանսգենդերային խելագարությանը» ԱՄՆ-ում վերջ կդրվի. Թրամփ
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ 2025 թվականի հունվարին՝ պետության ղեկավարի պաշտոնը ստանձնելու օրը, վերջ կտա...
Աղբյուր` Panorama.am
12:26
Ռադիոնովա. Այս պահին Պետրոսյանը Ռուսաստանի ամենաուժեղ գեղասահորդուհին է
Անցած շաբաթ կայացել է Ռուսաստանի գեղասահքի առաջնությունը։ Այն անցկացվել է Օմսկում։ Կանանց մենասահքի մրցումներում հաղթող է ճանաչվել Ադելիա...
Աղբյուր` Panorama.am
12:23
Գնդեվազի Սբ Աստվածածին եկեղեցին վերականգնվում է
Ավարտվել են Վայոց ձորի մարզի Գնդեվազի Սբ Աստվածածին եկեղեցու որմնանկարի ամրակայման և վերականգնման աշխատանքները: ԿԳՄՍՆ հասարակայնության հետ...
Աղբյուր` Panorama.am
12:15
Երևանում օդում փոշու քանակությունը նոյեմբերին սահմանային թուլատրելին գերազանցել են 1.8 անգամ, իսկ դեկտեմբերին՝ 3.4 անգամ։ Սիրարփի Հայկազյան
«Համաձայն օդի որակի ինդեքսի, օդի որակի արժեքները բաժանվում են 6  խմբի՝ լավ, չափավոր, անառողջ զգալի խմբերի համար,անառողջ, շատ անառողջ,...
Աղբյուր` Panorama.am
11:56
ԱՄՆ-ում Սուրբ Ծննդյան շոուի ժամանակ դրոնները բախվել են և ընկել մարդկանց վրա
ԱՄՆ-ում Սուրբ Ծննդյան շոուի ժամանակ երկնքում բախվել են մի քանի դրոններ և ընկել մարդկանց բազմության մեջ։ Կան տուժածներ։  Այս մասին հայտնել է...
Աղբյուր` Panorama.am
11:34
Պլանային ջրանջատում Արարատի մարզում դեկտեմբերի 24/25-ին
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ...
Աղբյուր` Panorama.am
11:29
Հանցավոր խումբը կեղծ լիազորագրերի օգտագործմամբ Երևանում կատարել է 18 անշարժ գույքի հափշտակություն
Քննչական կոմիտեի հատուկ կարևորության գործերով քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթով առերևույթ փաստական տվյալներ են ձեռք...
Աղբյուր` Panorama.am
11:26
Transport.yerevan.am միասնական տոմսային համակարգում քաղաքացին կարող է ընտրել տոմսային փաթեթը
«Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարումներին»,-Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական...
Աղբյուր` Panorama.am
11:24
Գերմանիայում ավելանում են միգրանտների դեմ տրամադրությունները
Գերմանական Մագդեբուրգ քաղաքի կենտրոնում ամանորյա տոնվաճառի փակ կրպակներն են՝ շրջափապատված ոստիկաններով։  Մինչ դատաբժշկական փորձագիտական...
Աղբյուր` Panorama.am
11:23
Հայ արտիստները «Մարդուկ-ջարդուկը» բալետը ներկայացնում են եվրոպացի հանդիսատեսին
Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմում «Մարդուկ-ջարդուկը» բալետի ցուցադրությունից հետո...
Աղբյուր` Panorama.am
11:08
Մաhաgել է ակնաբուժության պրոֆեսոր Ալեքսանդր Մալայանը
Կյանքից հեռացել է ակնաբուժության պրոֆեսոր, Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի հիմնադիր Ալեքսանդր Մալայանը: Լուրը հայտնում են ԵՊԲՀ ռեկտոր...
Աղբյուր` Panorama.am
10:49
Ինձ Նոր տարվա «վատ նվեր արվեց». Ավինյանը՝ իր համար 7 մլն 650 հազ դրամի ավիատոմս գնելու մասին
«Վերջերս ԱՄՆ կատարած այցից հետո տեղեկացա, թե ինչ գնով են ձեռք բերվել ինձ համար նախատեսված տոմսերը։ Անկեղծ ասած, ես ինքս էլ մի փոքր ապշած...
Աղբյուր` Panorama.am
10:47
Որպես անհետ կորած որոնվող 54-ամյա տղամարդը ներկայացել է նախաքննական մարմին
Նոյեմբերի 29-ին հաղորդվել էր 1970 թ. ծնված Կարեն Զալյանի անհետ կորելու մասին: Ոստիկանությունից հայտնում են, որ քրեական ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
10:35
Տասնյակ հազարավոր սերբեր բողոքում են նախագահ Ալեքսանդր Վուչիչի դեմ
Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում տասնյակ հազարավոր մարդիկ կիրակի կրկին ցույցի էին դուրս եկել։ Նրանք իրենց վրդովմունքն են հայտնում նոյեմբերի 1-ին...
Աղբյուր` Panorama.am
10:32
Վիտամին D-ի ավելցուկը ավելի վտանգավոր է, քան պակասը. Մանկաբույժ
Վիտամին D-ի հիմնական աղբյուրը ֆոտոբիոսինթեզն է մաշկում` արևի ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցությամբ: Առանց արևի ուլտրամանուշակայուն...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան
12:25 21/12/2024

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}