Իրանում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով մի քանի տասնյակ տուժած կա
Մայիսի 2-ին, տեղական ժամանակով ժամը 08:08-ին ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 30.810 և արևելյան երկայնության 51.500 աշխարհագրական կոորդինատներով (Իրան, Յասուջ քաղաքից 20 կմ հյուսիս-արևմուտք), օջախի 10 կմ խորությամբ, 5.2 մագնիտուդով երկրաշարժ:
ԱԻՆ փոխանցմամբ, ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 7 բալ:
Ըստ «РИА Новости» լրատվական գործակալության, երկրաշարժի հետևանքով կա 30 տուժած:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում