ՊԵԿ հորդորում է չխոչընդոտել բեռնատարների մուտքը Հայաստան
«Պետական եկամուտների կոմիտեին անհանգստացնում է այն իրավիճակը, որ երկիր մտնող բեռնատար՝ հատկապես սննդամթերքով բեռնված մեքենաներն արգելքի առաջ են կանգնում՝ ճանապարհները փակելու քաղաքական ակցիայով պայմանավորված: Արձանագրվում են նաև դեպքեր, երբ որոշ բեռնատարներ հետ են դառնում ճանապարհից՝ այդպես էլ չմտնելով Հայաստանի Հանրապետության տարածք»,-նման հայտարարություն է տարածել ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:
Ըստ աղբյուրի, այս ամենը մտահոգիչ է այնքանով, որ ստեղծված իրադրությունը խոչընդոտներ է առաջացնում բեռնատարների մուտքի և դրանց մաքսային սպասարկման գործընթացների համար, ինչը կարող է լուրջ հարված հասցնել երկրի պարենային անվտանգությանը:
Մաքսային ծառայությունը հորդորում է ակցիայի բոլոր մասնակիցներին հաշվի առնել մտահոգիչ փաստերը և բոլորիս պարենային անվտանգության ապահովման անհրաժեշտությունից ելնելով՝ չխոչընդոտել ՀՀ սահմանին բեռնատարների ելումուտն ու մաքսային սպասարկումը:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին