ՀԱԷԿ-ը խնդրում է չխոչընդոտել ատոմակայանի աշխատակիցներին սպասարկող մեքենաների տեղաշարժը
Հայկական ատոմային էլեկտրակայանը տարածել է հայտարարություն՝ ցուցարարներին խնդրելով չխոչընդոտել Մեծամորի ատոմակայանի` հերթափոխի հատուկ ռեժիմներով աշխատակիցներին սպասարկող մեքենաների տեղաշարժը:
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Խնդրում ենք ինչպես ԱԻՆ փրկարար ծառայության, շտապօգնության, հրշեջ, մեքենանների, այդպես էլ երկրի համար ռազմավարական օբյեկտի` Հայկական ատոմային էլեկտրակայանի աշխատակիցներին սպասարկող մեքենաների տեղաշարժը չխոչընդոտել, քանի որ ատոմակայանը հատուկ նշանակության ռազմավարական օբյեկտ է, որի համար գործում են աշխատանքային հերթափոխի հատուկ ռեժիմներ»,-ասված է հայտարարության մեջ:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին