Ամերիկյան Gibson ընկերությունը հայտարարել է սնանկացման մասին
Gibson Brand ամերիկյան ընկերությունը, որը զբաղվում է Gibson բրենդի կիթառների արտադրությամբ, հայտարարել է սնանկանալու մասին:
«Իզվեստիա»-ի հաղորդմամբ՝ ընկերության պարտքը կազմում է շուրջ 500 մլն դրամ: Ղեկավարությունը ծրագրում է վերափոխել և վերակազմավորել բիզնեսը: Ենթադրվում է, որ սնանկացման ընթացակարգի շրջանակներում որոշ վարկատուներ կդառնան Gibson- ի սեփականատեր:
Ավելի վաղ էլ ամերիկյան Remington Outdoor Co զինամթերք արտադրող ընկերությունը սնանկացման հայց էր ներկայացրել: Այս որոշումն ընդունվել է ընկերության կողմից` ընկերության պարտքի ու վաճառքի անկման պատճառով:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում