ԱԺ-ում քվորում չկա
Այսօր ԱԺ հերթական քառօրյայում նիստը սկսելու քամար քվորում չապահովվեց, գրանցվել էր ընդամենը 27 պատգամավոր:
ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հիշեցրեց. «ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքի 51-րդ հոդվածի չորրորդ մասի համաձայն գրանցումը շարունակվում է մինչև անհրաժեշտ թվով պատգամավորների գրանցվելը, բայց ոչ ավելի՝ քան չորս ժամ, նշված ժամկետում նիստի իրավազորությունն ապահովելու դեպքում նիստը նախագահողը պատգամավորններին տեղեկացնում է նիստը սկսելու մասին, իսկ չապահովվման դեպքում նիստերը համարվում են չկայացած»:
Վարման կարգով «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Վահե Էնֆիաջյանն ասաց. «Երկրում աննախադեպ վիճակ է և «Ծառուկյան» խմբակցությունը հայտարարում քաղաքական բոյկոտ և այս քառօրյա աշխատանքներին չի մասնակցելու»:
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան