Գ. Աբրահամյան. Օդանավակայանում չվերթները սպասարկվում են
Դեպի օդանավակայան տանող ճանապարհը փակ է: «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ մամուլի խոսնակ Գևորգ Աբրահամյանն էլ աշխատանքի վայր հասնել չի կարողացել: Panorama.am-ի հետ զրույցում նա նշեց՝ զանգի միջոցով պարզել է, որ այս պահին օդանավակայանն աշխատում է, չվերթները սպասարկվում են:
Այլ հարց է, որ տոմս գնած քաղաքացիները չեն կարողանում հասնել իրենց ինքնաթիռին կամ էլ Հայաստան ժամանածները հասնել իրենց ուզած տեղը:
Օդանավակայանի պաշտոնական էջից տեղեկանում ենք, որ չեղյալ է համարվել միայն Երևան-Ստամբուլ չվերթը, որ նախատեսված էր այսօր ժամը 10:40-ին: Ուշացումով կիրականացվի Մոսկվա-Երևան չվերթը:
Նշենք, որ այսօր օդանավակայանի Հաշվառման բաժնի աշխատակիցները հայտարարել էին կարճաժամկետ գործադուլի մասին:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան